Համաձայնեցնում են ՌԴ դեմ նոր սանկցիաները
Sat, 11 Jul 2026 20:00:52 +0400
Ամերիկացի չորս սենատորներ հայտարարել են, որ պայմանավորվել են նախագահ Թրամփի վարչակազմի հետ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ սահմանվելիք նոր սանկցիաների մասին օրենքի նախագծի ապագայի մասին։
Այս մասին հայտարարել են մասնավորապես հանրապետականներ Լինդսի Գրեհեմը, Ռոջեր Վիքերը եւ դեմոկրատներ Ջին Շեյխինն ու Ռիչարդ Բլումենթալը։ Սենատորները հայտարարել են նաեւ, որ շատ կարեւոր է ստեղծել մեխանիզմ, որը կստիպեր ռուսական նավթ ու գազ գնողներին վճարել բարձր գին։ Նրանք հույս են հայտնել, որ օրինագիծը շուտով կդրվի քննարկման։
Հիշեցնենք, որ սենատոր Գրեհեմը հատկապես վերջին շրջանում շատ է խոսում այն մասին, որ նախագահ Թրամփը Ռուսաստանի դեմ սանկցիաների սահմանման համար «կանաչ լույս» է վառել։