Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին

Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին

Sun, 12 Jul 2026 12:29:46 +0400


Թուրքիայում սպասվում են ուժգին շոգ եղանակ, որը կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդկանց, հատկապես՝ տարեցների, երեխաների եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։ Ուստի հատկապես տուրիստները, Թուրքիա այցելելիս պետք է նկատի ունենան սպասվող անոմալ շոգերը։ Այս մասին հայտարարել է թուրք բժիշկ Դիլեք Շենգյուլը։ Անոմալ շոգ եղանակը սկսվելու է հուլիսի 17-ից։ Տաք օդային զանգվածները Թուրքիա են հասնելու Եվրոպայից։ Միջերկրականի եւ Էգեյանի ավազանի ծովափնյա առողջարաններում սնդիկի սյունը կարող է հասնել +40 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Դա առաջացնում է ջերմահարման լուրջ վտանգ թե տեղացիների եւ թե տուրիստների համար։

Մարդկանց խորհուրդ է տրվում պահպանել առավելագույն զգուշություն։ Երկար ժամանակ չմնալ արեւի ուղիղ ճառագայթների տակ, հետեւել առողջական վիճակին եւ ինքնազգացողությանը, խմել բավարար քանակությամբ ջուր։ Շոգ եղանակի ժամանակ մեծ է ջրազրկման եւ գերտաքացման, շոգահարման վտանգը։ Ջերմահարման կամ շոգահարման առաջին նախանշաններն են՝ գլխապտույտը, թուլությունը, սրտխառնոցը, արագացող սրտի բաբախյունը, գիտակցության մշուշվածությունը։ Նման դեպքերում պետք է անպայման դիմել բժշկի։ Հատկապես տուրիստները, պետք է առավոտյան զբոսանքները կատարեն առավոտյան կամ երեկոյան ժամերին։ Պետք է հագնել թեթեւ բաց գույնի հագուստ, կրել գլխարկ, արեւապաշտպան միջոցներ օգտագործել եւ մշտապես ունենալ ջրի պաշար՝ խմելու համար։ Ամառային շոգ եղանակին առնվազն ամեն օր պետք է խմել 2,5- 3 լիտր ջուր։
Նարեկ Հարությունյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զգուշացե՛ք կեղծ առաջարկներից. ՆԳՆ

Զգուշացե՛ք կեղծ առաջարկներից. ՆԳՆ Mon, 13 Jul 2026 17:00:49 +0400 Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության…

18 րոպե ago

My Telcell-ը 5 խնդրին տալիս է 10 լուծում

My Telcell-ը 5 խնդրին տալիս է 10 լուծում Mon, 13 Jul 2026 16:50:00 +0400 Latest…

28 րոպե ago

Գլուխդ առած փախել ես տնից, էլ չգա՜ս․․․

Գլուխդ առած փախել ես տնից, էլ չգա՜ս․․․ Mon, 13 Jul 2026 16:45:56 +0400 Էս նեղ…

32 րոպե ago

Վարչապետը սեփական նախագահին վերջնագիր է ներկայացրել

Վարչապետը սեփական նախագահին վերջնագիր է ներկայացրել Mon, 13 Jul 2026 16:30:03 +0400 Հունգարիայի խորհրդարանը կսկսի…

48 րոպե ago

Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Mon, 13 Jul 2026 16:21:53 +0400 «Սիրելի…

56 րոպե ago

Երկու օրում ինչպե՞ս որոշեցին, որ հարկեր ենք թաքցրել

Երկու օրում ինչպե՞ս որոշեցին, որ հարկեր ենք թաքցրել Mon, 13 Jul 2026 16:15:28 +0400 Շաբաթ…

1 ժամ ago