Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել

Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել

Sun, 12 Jul 2026 15:00:12 +0400


Ղազախստանում հնագետները Կոստանայի մարզի Աուլիեկոլի շրջանում իրականացրած պեղումների ընթացքում հայտնաբերել են ՄԹԱ 7-5-րդ հազարամյակներին թվագրվող գերեզմաններ։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ղազախական ծառայությունը։ Պատմական գերեզմանները հայտնաբերվել է Կոստանայի համալսարանի գիտնականների կողմից իրականացված պեղումների ժամանակ։ Գերեզմանները գտնվել են հնագույն շրջանի բնակավայրերի ավերակներում՝ բնակելի տարածքների հատակների տակ։ Հուղարկավորված է եղել երկու չափահաս մարդ եւ մեկ երեխա։

Մասնագետները նշում են, որ գիտական այս բացահայտումը կարեւոր նշանակություն ունի Ղազախստանի պատմության քարեդարյա շրջանի համար։ Պեղումներն իրականացվել են հնագետ Իրինա Շեւնինայի՝ «Նեոլիթը Տուրգայան իջվածքում» նախագծի շրջանակում։ Մասնագետները նշում են, որ սովորաբար նման պեղումների ժամանակ հայտնաբերում են աշխատանքային գործիքներ կամ զենքեր։ Սակայն գերեզմանների հայտնաբերումը անմիջականորեն բնակելի տարածքի հատակի տակ, զգալի նվաճում կարելի է համարել գիտական ոլորտում։ Պեղումների ժամանակ հայտնաբերված գերեզմանների ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես…

18 րոպե ago

Թե այդքան հայրենասեր ես, բա հրաժարվի մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձիցդ

Թե այդքան հայրենասեր ես, բա հրաժարվի մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձիցդ Wed, 07…

19 րոպե ago

Ուսուցչուհին ձերբակալվել է

Ուսուցչուհին ձերբակալվել է Wed, 07 Oct 2026 15:02:50 +0400 2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական…

22 րոպե ago

Ովքե՞ր կմասնակցեն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովին

Ովքե՞ր կմասնակցեն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովին Wed, 07 Oct 2026 15:00:46 +0400 Ռուսաստանի նախագահի…

24 րոպե ago

Բաքվի նոր հիստերիան․ «Ադրբեջանցի կապիտանը զոհվել է ռուսների պատճառով»

Բաքվի նոր հիստերիան․ «Ադրբեջանցի կապիտանը զոհվել է ռուսների պատճառով» Wed, 07 Oct 2026 14:53:10 +0400…

32 րոպե ago

Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան

Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան Wed, 07 Oct 2026 14:45:24 +0400…

39 րոպե ago