Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին

Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին

Mon, 13 Jul 2026 10:30:49 +0400


Պարզվեց, որ Ժոզեպ Բորելը (Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ) կապեր է պահպանել մի քանի կոռումպացված անձանց հետ, այդ թվում՝ Միջազգային դատարանի նախկին դատավոր պարոն Օկամպոյի հետ։

« Պարզվում է, որ նրան ֆինանսավորել է ռուսաստանահայ օլիգարխը (նկատի է առնում Սամվել Կարապետյանին-խմբ,), որը ներկայումս տնային կալանքի տակ է Հայաստանում»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված հայակական Շուշիում մեկնարկած 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

«Եվրահանձնաժողովի ներսում կար մեծ հակաադրբեջանական խումբ, և մենք հույս ունենք, որ պարոն Բորելը վերջապես հեռացել է քաղաքականությունից։ Այդ ժամանակվանից ի վեր մեր հարաբերությունները սկսել են բարելավվել։ Մասնավորապես, մենք տեսանք այդ հարաբերությունները վերսկսելու անհապաղ անհրաժեշտություն և աջակցեցինք այս նախաձեռնությանը», – հայտարարել է պետության ղեկավարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանն արձագանքել է Սուրեն Պապիկյանին

Սամվել Կարապետյանն արձագանքել է Սուրեն Պապիկյանին Thu, 09 Jul 2026 16:18:30 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով