«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք

«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք

Tue, 14 Jul 2026 08:15:27 +0400


Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ցանկություն չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։

Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն աշխատանքի են անցել Հայաստանում, իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում։ Օրինակ, նույն ֆրակցիայից Արամ Հարությունյանը Հայէկոնոմբանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է եւ եթե Արցախի պետական ինստիտուտը պահպանելուն միտված քայլ անի, կզրկվի աշխատանքից։ Ավելին, անգամ Սամվել Բաբայանն ու թիմակիցներն ավելի լոյալ են տրամադրված, հակված են, որ շարունակվի պետական ինստիտուտի գործունեությունը, սակայն «Ազատ հայրենիքում» վերջերս քննարկել են եւ վերջնական որոշման չեն հանգել, ու հնարավոր է՝ եթե այլ խմբակցությունից թեկնածու առաջադրեն, ամենամեծ խմբակցության պատգամավորները չներկայանան նիստին, ընտրությունը տապալվի։ Այդուհանդերձ, քննարկումները շարունակվում են, արցախցիները փորձում են պատգամավորներին համոզել, որ Արցախի հարցի բանալին իրենց ձեռքում է` չի կարելի վերադարձի դուռը մեկընդմիշտ փակել։ Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն անսպասելի հրաժարական տվեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Արցախի

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

23 րոպե ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

28 րոպե ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

35 րոպե ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

36 րոպե ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

44 րոպե ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

50 րոպե ago