Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց լրացուցիչ վճարներ կատարելու

Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց լրացուցիչ վճարներ կատարելու

Tue, 14 Jul 2026 19:11:16 +0400


«Սպառողի օգնական» հարթակի միջոցով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով են ստացվել մի շարք բողոքներ այն մասին, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին փուլի բնակարանները ապահովված չեն գազիֆիկացման հնարավորությամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։

Կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել, ի թիվս այլնի, շենքային համալիրի գազիֆիկացման չապահովման փաստի առնչությամբ։ Վարույթի ընթացքում Ընկերությունը քայլեր է ձեռնարկել գազիֆիկացման իրականացման ուղղությամբ, սակայն հետագայում պարզվել է, որ ներտնային գազիֆիկացման հնարավորության ապահովման համար գնորդներից պահանջել է յուրաքանչյուր բնակարանի հաշվով հավելյալ վճարել 357 000 ՀՀ դրամ։

Արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ ընկերության վարքագիծը պարունակում է սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ՝ հանձնարարելով անհապաղ և առանց գնորդներից որևէ վճար գանձելու ապահովել բնակարանների ներտնային գազիֆիկացման գործընթացի իրականացումը, ինչպես նաև նրանց վերադարձնել արդեն իսկ գանձված գումարները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

300-ից ավելի ընտանիք հեռացել է Տավուշից

300-ից ավելի ընտանիք հեռացել է Տավուշից Fri, 06 Nov 2026 21:15:01 +0400 2023թ․ աշնանը Տավուշի…

9 րոպե ago

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել Fri, 06 Nov 2026 21:03:17 +0400 Պարտությունից…

20 րոպե ago

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը Fri, 06 Nov 2026 21:00:15 +0400 Հայազգի նկարիչ Մհեր Խաչատրյանը` he…

23 րոպե ago

Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել

Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել Fri, 06 Nov 2026 20:45:53 +0400…

38 րոպե ago

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը Fri, 06 Nov 2026 20:40:09 +0400 Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում…

43 րոպե ago

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք Fri, 06 Nov 2026 20:37:35 +0400 Բոլոր պրոցեսների հիմքում պետք…

46 րոպե ago