Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը

Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը

Tue, 14 Jul 2026 23:15:21 +0400


Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել․

«Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը
2026 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատարանը նշանակել է մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ պրոբացիոն վերահսկողության ներքո, որի ընթացքում դատապարտյալին արգելվել է առանց իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:
ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը ներկայումս դարձել է իշխանությունների «մահակ»՝ ուղղված խոսքի ազատության սահմանափակմանը։
Այս դատական ակտը, որը հիմնված է օրենքի կոպիտ խախտումների վրա, չի ստանալու օրինական ուժ և պարտադիր բողոքարկվելու է վերադաս ատյանում։ Նման անարդարացի դատավճիռները լուրջ «սառեցնող էֆեկտ» են առաջացնում հասարակության մեջ՝ վախի մթնոլորտ ստեղծելով և լռեցնելով լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում։
Ուշագրավ է, որ Լիլիթ Աղեկյանի քրեական վարույթով տուժող ճանաչված ոստիկան Սեթ Մելիքսեթյանը իբրև տուժել է «մուսսոր» և «մենթ» բառերից։ Մինչդեռ, տուժող ճանաչվելուց հետո ոստիկանը ոչ միայն չի ցուցադրել տուժածին բնորոշ հոգեբանական ճնշվածություն, այլև ընդհակառակը՝ ստացել է պաշտոնի և աշխատավարձի բարձրացում, ավելացրել ֆիզիկական քաշը և ձեռք բերել նախկինից առավել ինքնավստահություն։
Լիլիթ Աղեկյանի իրավական աջակցության թիմը շեշտում է, որ այս դատական ակտը խոսքի ազատության նկատմամբ անօրինական միջամտության հերթական դրսևորումն է, և պատրաստվում է բոլոր իրավական միջոցներով պաշտպանել լրագրողի իրավունքները՝ հասնելով արդարության վերականգնմանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Thu, 16 Jul 2026 08:00:39 +0400 Ընտրությունների թանաքը դեռ…

6 րոպե ago

Աննախադեպ երևույթ է․ Կուռթանի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանի այցի մասին

Աննախադեպ երևույթ է․ Կուռթանի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանի այցի մասին Wed, 15 Jul 2026 23:54:46 +0400…

8 ժամ ago

Թրամփ, TRIPP+, թե Ծառուկյան. ով է թելադրում մեդիա օրակարգը

Թրամփ, TRIPP+, թե Ծառուկյան. ով է թելադրում մեդիա օրակարգը Wed, 15 Jul 2026 23:45:43 +0400…

8 ժամ ago

Հուլիսի 17-ին լույս չի լինի

Հուլիսի 17-ին լույս չի լինի Wed, 15 Jul 2026 23:30:12 +0400 Հուլիսի 17-ին պլանային նորոգման…

9 ժամ ago

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Wed, 15 Jul 2026 23:15:59 +0400 Արդարացում. դատարանը, նախագահությամբ…

9 ժամ ago

«ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան

«ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Wed, 15…

9 ժամ ago