Ով է ասում

Wed, 15 Jul 2026 09:00:54 +0400


Ոչ ոք չի ասում, որ հանցագործությունները չպետք է բացահայտվեն, եւ հանցագործները չպետք է պատժվեն։ Բայց քաղաքական հայտ ներկայացրած գործչին վարչապետի հրահանգով կալանավորելը հանցագործություն բացահայտել չէ, այլ՝ հաշվեհարդար։ Ոչ ոք չի ասում, որ քաղաքականության տանիքի տակ կարելի է պատսպարվել եւ օրենք խախտել, բայց նաեւ չի կարելի պետության տանիքի տակ մտած՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահել եւ Սահմանադրությունը ոտնահարել, ինչպես շարունակաբար անում է Նիկոլ Փաշինյանը։

Ոչ ոք չի պահանջում, որ հատուկ ծառայությունները չգործեն, պետական բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված կարգով չպահպանվեն, բայց այդ պահպանությունը չի կարող հասնել աբսուրդի, այդ պահպանության միջոցները չեն կարող գերազանցել պետական սահմանների պահպանմանը։ Չի կարող մի ողջ հասարակություն մնալ անպաշտպան, իսկ մի քանի անձի կյանքը զօրուգիշեր պահպանվել։ Ոչ ոք չի ասում, թե նախաքննության մարմինները չպետք է աշխատեն՝ խուզարկություններ կամ ձերբակալություններ չպետք է անեն, բայց դրանք չպետք է արվեն օրենքի խախտմամբ, մեծ թվով անձանց իրավունքները եւ մարդու արժանապատվությունը նվաստացնելու ճանապարհով, որպեսզի իշխանության ղեկին հայտնված անձի սրտին «մի մատ յուղ նստի»։

Ոչ ոք չի ասում, թե օրենքով սահմանված քննչական գործողությունները չպետք է իրականացվեն, բայց ինչպե՞ս կարող են մարդու հոբբին դիտել որպես իրեղեն ապացույց ու առգրավել, նրա սիրելի կենդանիներին խլել-տանել-ոչնչացնել, ավելի վատ պայմաններում պահել, որպեսզի նրան ցավ պատճառեն։ Ինչպե՞ս կարող են տասնյակ ընկերություններ փակել, կապարակնքել, հազարավոր մարդկանց զրկել ապրուստի միջոցից, որովհետեւ նման ապօրինի հրահանգ են ստացել վերադասից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լոնդոնը վերահաստատել է իր աջակցությունը խաղաղության ջանքերին

Լոնդոնը վերահաստատել է իր աջակցությունը խաղաղության ջանքերին Sat, 08 Aug 2026 13:15:13 +0400 Միացյալ Թագավորությունը…

16 րոպե ago

Դադարեցրե՛ք վրացական տարածքների օկուպացիան․ Թբիլիսին կոչով դիմել է Մոսկվային

Դադարեցրե՛ք վրացական տարածքների օկուպացիան․ Թբիլիսին կոչով դիմել է Մոսկվային Sat, 08 Aug 2026 13:00:07 +0400…

31 րոպե ago

Կարող է սպասվել պարենային ճգնաժամ

Կարող է սպասվել պարենային ճգնաժամ Sat, 08 Aug 2026 12:45:29 +0400 Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների վրա…

46 րոպե ago

Փաշինյանը զանգահարել է Ալիևին․ ինչ են քննարկել

Փաշինյանը զանգահարել է Ալիևին․ ինչ են քննարկել Sat, 08 Aug 2026 12:37:53 +0400 2026 թվականի…

53 րոպե ago

Ամերիկյան ցինիզմ․ Մադուրոյից ազատվեց, հիմա էլ Կուբայի նախագահ է «փնտրում»

Ամերիկյան ցինիզմ․ Մադուրոյից ազատվեց, հիմա էլ Կուբայի նախագահ է «փնտրում» Sat, 08 Aug 2026 12:30:46…

1 ժամ ago

Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Sat, 08 Aug 2026…

1 ժամ ago