Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում

Wed, 15 Jul 2026 11:14:41 +0400


ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով քննարկում, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ և Ադրբեջանում պահվող հայ պատանդառվածների ընտանիքների անդամներ։ Քննարկումը կենտրոնացած էր Ադրբեջանում շարունակվող հայ ռազմագերիների և քաղաքական պատանդառվածների պահման, ինչպես նաև նրանց ազատ արձակման ապահովման գործում Եվրոպական միության հնարավոր դերակատարության վրա։

Բանախոսները քննարկեցին խնդրի մարդասիրական, իրավական և քաղաքական ասպեկտները՝ պնդելով, որ հայ գերիների շարունակվող անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հեռանկարները։

Քննարկումը սկսեց Կոստաս Մավրիդեսը՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Նա նաև Եվրոպական հանձնաժողովին հիշեցրեց վերջինիս մանդատի մասին՝ հանդես գալու նման պահանջներով, ինչպես ամրագրված է Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձևերում, ինչպես նաև ընդգծեց ԵՄ–Ադրբեջան էներգետիկ համաձայնագիրը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների տեսանկյունից վերանայելու անհրաժեշտությունը։ Նա կիսվեց այն հիասթափությամբ, որն արտահայտում էին ներկաներից շատերը, որ գործադիր իշխանության աշխարհաքաղաքական նկատառումները ստվերել են թե՛ Եվրոպական խորհրդարանի կամքը, թե՛ այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը։

Իր հերթին Միրիամ Լեքսմանը հավելեց, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների շարունակական խորացումը հնարավորություն է տալիս Եվրոպական հանձնաժողովին առաջատար դեր ստանձնել այս հարցում։ Նա շեշտեց՝ քաղաքական բանտարկյալների հարցը պետք է արժանանա առավելագույն առաջնահերթության և չպետք է դրվի վտանգի տակ։

Ներկայացնելով կալանավորվածների ընտանիքները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, խոսեց իր հոր բանտարկության ազդեցության մասին։ Նա պատմեց, որ իր հայրը 2023 թվականին, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանության ընթացքում, մնացել էր Արցախում՝ աջակցելու խաղաղ բնակիչների անվտանգ տարհանմանը, որից հետո ձերբակալվել էր ադրբեջանական իշխանությունների կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր նա քաղաքական դրդապատճառներով դատավարությունից հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Անդրադառնալով ավելի քան 1000 օր տևող բաժանվածությանը՝ Արմեն Իշխանյանը նկարագրեց այն ծանր հոգեբանական ազդեցությունը, որ բանտարկությունը թողել է իր ընտանիքի վրա։ Հիշելով դստեր հետ ունեցած զրույցը՝ նա ասաց. «Երբ հարցրի նրան, թե ինչ է ցանկանում ծննդյան նվեր, նա պարզապես պատասխանեց. «Ես ուզում եմ, որ պապիկս տուն գա»»։

Համաժողովում քննարկվեցին նաև կալանավորվածների շարունակվող ազատազրկման իրավական հետևանքները։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է բազմաթիվ հայ գերիների շահեր, ընդգծեց, որ այդ գործերի նշանակությունը շատ ավելին է, քան առանձին անձանց ճակատագրերը։ Նա մասնավորապես նշեց․ «Հայ գերիների անօրինական կալանավորումն ու դատապարտումները պարզապես մարդու իրավունքների խնդիր չեն, այլ որոշիչ փորձություն՝ Եվրոպայի կարողության համար պաշտպանելու իրավունքի գերակայությունն ու միջազգային իրավակարգը։ Թեև Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր բանաձևեր, այժմ դրանք պետք է ուղեկցվեն արդյունավետ քաղաքական գործողություններով։ Հակառակ դեպքում վաղը անպատժելիությունը կդառնա նորմ»։

Մարդու իրավունքների միջազգային գործընկերության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին իր հերթին նշեց, որ կալանավորվածների ազատ արձակումը պետք է դիտարկվի որպես ցանկացած արժանահավատ խաղաղության գործընթացի նախապայման։ Ըստ նրա՝ «Խաղաղությունը չի կարող արժանահավատ լինել, քանի դեռ հայ գերիները մնում են բանտարկված Ադրբեջանում։ Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը երկրորդական հարց չէ, այլ հիմնարար մարդասիրական պարտավորություն և ցանկացած իրական խաղաղության գործընթացի անհրաժեշտ հիմք։ Արդարությունը, վստահությունն ու հաշտեցումը պետք է սկսվեն յուրաքանչյուր գերու անվտանգ և առանց հապաղման տուն վերադարձով»։

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդքեմփը նշեց, որ այս հարցը նաև ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար։ Ըստ Վելդքեմփի՝ «Ուժեղ Հայաստանը կարող է օգտակար դաշնակից լինել Եվրոպական միության համար՝ այն ժամանակաշրջանում, երբ աճում է Թուրքիայի ազդեցությունը, իսկ միջազգային նորմերը թուլանում են։ Հայաստանը հզորացնելու նպատակով եվրոպացի քաղաքական որոշում կայացնողները պետք է փնտրեն ուղիներ՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը դարձնելու ավելի հավասարակշռված։

Բաքվում պահվող քսան հայ պատանդների պաշտպանության ուղղությամբ միջամտությունը հիանալի մեկնարկ կլիներ»։

Համաժողովի ողջ ընթացքում բանախոսները Եվրոպական միությանը կոչ արեցին դուրս գալ մտահոգություն արտահայտող հայտարարությունների շրջանակից և կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական ու քաղաքական գործիքները՝ ճնշում գործադրելու կալանավորվածների անհապաղ ազատ արձակման համար։ Նրանք ընդգծեցին՝ հայ քաղաքական բանտարկյալների և ռազմագերիների շարունակվող ազատազրկումը շարունակում է մնալ վստահության ձևավորման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկը։

Համաժողովն ավարտվեց միասնական կոչով՝ ուղղված Եվրոպական միության հաստատություններին՝ ակտիվացնել Ադրբեջանի հետ իրենց ներգրավվածությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել անհապաղ առաջնահերթություն։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես Աննայից «բաժանվեց», այնպես էլ մերձավորներից «կբաժանվի»

Ինչպես Աննայից «բաժանվեց», այնպես էլ մերձավորներից «կբաժանվի» Wed, 15 Jul 2026 14:45:42 +0400 Վերջին օրերին…

16 րոպե ago

Դիմում եմ ձեզ՝ խնդրելով աջակցել իմ կրթական ճանապարհին

Դիմում եմ ձեզ՝ խնդրելով աջակցել իմ կրթական ճանապարհին Wed, 15 Jul 2026 14:24:04 +0400 Բարև,…

38 րոպե ago

Ընտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան

Ընտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան Wed, 15 Jul 2026 14:17:30 +0400 Latest news from Secure…

44 րոպե ago

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը Wed, 15 Jul 2026 14:15:55 +0400 Հրանտ Մաթեւոսյանի Մեսրոպը երբ անտառում թիկունքին…

46 րոպե ago

Ավետիս Առաքելյանը` պատգամավորի մանդատը վերցնելու մասին

Ավետիս Առաքելյանը` պատգամավորի մանդատը վերցնելու մասին Wed, 15 Jul 2026 14:10:48 +0400 Latest news from…

51 րոպե ago

Իրանում խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ-ի հարվածներից․ մանրամասներ

Իրանում խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ-ի հարվածներից․ մանրամասներ Wed, 15 Jul 2026 14:00:29 +0400 Իրանի…

1 ժամ ago