Նախկին փոխնախարարի սպանության հետքերով

Նախկին փոխնախարարի սպանության հետքերով

Wed, 15 Jul 2026 12:00:36 +0400


Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հարցերով ստորաբաժանման աշխատակիցները, որոնք հետաքննում են հանցագործությունը, հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախկին պատգամավոր Էն Վիդեկոմբի սպանությունը «նպատակային հարձակում» էր, հաղորդում է Deutsche Welle-ն։

Ձերբակալված 28-ամյա տղամարդը կասկածվում է սպանության և ահաբեկչության մեջ, երեքշաբթի՝ հուլիսի 14-ին, հայտարարել է տվյալ բաժանմունքի պետ Լոուրենս Թեյլորը։

«Times»-ը նախկինում հաղորդել էր, որ ոստիկանությունը հետաքննության ընթացքում բացահայտել է նյութեր, որոնք վկայում են քաղաքական դրդապատճառի մասին։ Ոստիկանությունը նաև հետաքննում է, թե արդյոք կասկածյալը պլանավորել է հարձակումներ այլ քաղաքական գործիչների դեմ, և արդյո՞ք օտարերկրյա կառավարությունները կարող էին ներգրավված լինել Վիդեկոմբի սպանության մեջ։ Սպանության մեջ կասկածվող 28-ամյա բրիտանացի քաղաքացի ձերբակալվել է շաբաթ առավոտյան և երկուշաբթի օրը կրկին ձերբակալվել՝ ահաբեկչական հարձակում կատարելու, նախապատրաստելու կամ հրահրելու կասկածանքով։ 78-ամյա գործչի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 9-ին Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Հեյթոր Վեյլի նրա տանը, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպի մասին հայտնել են հուլիսի 10-ին: Հաջորդ օրը Հարավային Յորքշիրում 28-ամյա բրիտանացի տղամարդ է ձերբակալվել սպանության կասկածանքով:

Անն Վիդեկոմբը 1987-ից 2010 թվականներին եղել է Համայնքների պալատի պահպանողական պատգամավոր և հայտնի է դարձել կանանց աբորտի իրավունքը քննադատելու և ԼԳԲՏ իրավունքների ընդլայնման համար: Նա Մեծ Բրիտանիայում մահապատժի վերադարձի կողմնակից էր: 1990-ից 1997 թվականներին Վիդեկոմբը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ջոն Մեյջորի կառավարությունում, այդ թվում՝ սոցիալական ապահովության փոխնախարար, զբաղվածության փոխնախարար և ներքին գործերի փոխնախարար։ 2023 թվականից նա եղել է բրիտանացի աջակողմյան պոպուլիստ Նայջել Ֆարաջի կողմից հիմնադրված «Reform UK» կուսակցության խոսնակը։ Նա հայտնի է իր հակամիգրանտային հռետորաբանությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին

Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Tue, 13 Oct 2026 13:30:03 +0400 Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել…

20 րոպե ago

Պապ, ձեր մանկապարտեզում խի եք ամեն օր կռվում

Պապ, ձեր մանկապարտեզում խի եք ամեն օր կռվում Tue, 13 Oct 2026 13:25:40 +0400 «-Պապ…

24 րոպե ago

Իմ էրեխեն պաշտպանում ա սերոբիկների նմանների ապահովությունը. Քաղաքացին` թաղապետին

Իմ էրեխեն պաշտպանում ա սերոբիկների նմանների ապահովությունը. Քաղաքացին` թաղապետին Tue, 13 Oct 2026 13:20:05 +0400…

29 րոպե ago

Կանգառ չէ, ծաղր է՝ դիլիջանցիներին ուղղված

Կանգառ չէ, ծաղր է՝ դիլիջանցիներին ուղղված Tue, 13 Oct 2026 13:15:07 +0400 Երեւանում ՄԱԿ-ի «Կենսաբանական…

34 րոպե ago

Նոր շունչ քաղաքին և տնտեսությանը. «Ռենշինի» համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Նոր շունչ քաղաքին և տնտեսությանը. «Ռենշինի» համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով Tue,…

45 րոպե ago

«Լավ սովորեիր, նիկոլական չէիր լինի»

«Լավ սովորեիր, նիկոլական չէիր լինի» Tue, 13 Oct 2026 13:04:38 +0400 Գրել էինք, որ Աջափնյակի…

45 րոպե ago