Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը

Wed, 15 Jul 2026 14:15:55 +0400


Հրանտ Մաթեւոսյանի Մեսրոպը երբ անտառում թիկունքին զգում է արջի շնչառությունը, իսկ ուսերին՝ նրա թաթերի ծանրությունը, հիշելով հնուց եկած իմաստ­նությունը, թե արջից ազատվելու միակ միջոցը նրա ամորձիներից բռնելն է, ձեռքը տանում է արջի ամորձիներին, եւ այս տեսարանին հետեւում է մաթեւոսյանական հանճարեղ միտքը՝ «իմ արջը քած էր…»։
Սպանված առյուծը էգ էր։

Մեր պետականության սիմվոլ առյուծը որձ է:

Առյուծը հայոց համար եղել է Այրարատյան թագավորության զինանշանը, Խալդի Աստծո պատկերագրության մեջ օձին հաղթողը, եղել է Կիլիկիո զինանշանը՝ խաչը ձեռքին (իբրեւ խաչակրաց արշավանքների մասնակից)։
Կիլիկիայի առյուծն այսօր հսկում է Սան Մարինոյի հրապարակը:

Առյուծը եղել է եւ «է» Հայաստանի առաջին եւ երրորդ հանրապետությունների զինանշաններում:
Լուսնապաշտ կախարդների օրենքներով նախ սպանում են սիմվոլը, ապա վերացնում կրողին։ Բայց, ինչպես միշտ, նորելուկ ցեղը երբեք չի կարող հաղորդակցվել տիեզերական ճշմարտություններին. կենդանական աշխարհը, որն ավելի շատ բան գիտի մարդու մասին, քան մարդն ինքը, մեռած թե կենդանի, էներգետիկ դաշտում անգամ վրիժառու է իր տիրոջ համար:

Սա՝ իմիջիայլոց։ Իսկ տրամաբանական վարկածը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված տոտալ պատերազմի վերաբերյալ, ամենեւին էլ երեք մանդատի համար կռիվը չէ: Միամտություն է մտածելը, թե ՔՊ-ն այդ ձայները չէր կարող հայթայթել մեկ այլ, թեկուզ ավելի ապօրինի տարբերակով: Ձայնի блеф-ը քողարկեց ՔՊ-ի համար կանխատեսելի ամենամեծ վտանգը՝ Գագիկ Ծառուկյան անձի վտանգը՝ հասարակական կարծիքի ձեւավորումը իրենց տնտեսագիտական տգիտության դեմ:

Մարդ, որն օրգանապես անբաժանելի մաս է կազմում Հայաստանի տնտեսագիտական-ֆինանսական վայրիվերումներին՝ մեր էկոնոմիկայի յուրաքանչյուր նյարդի ու գրգիռի հետ: Գագիկ Ծառուկյանը ուղնուծուծով հայ ազգային տնտեսվարողի որակ է: Նրա մուտքն ԱԺ դառնալու էր սկիզբ, որ մենք ունենայինք ամենաիրական, ամենակարող կառավարչի թեկնածու: Ես այդպես եմ մտածում․․․

Հասմիկ Մելքոնյան
Գյումրի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: «Գագիկ

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

52 րոպե ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

1 ժամ ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը Thu, 05…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov…

1 ժամ ago

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

2 ժամ ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

2 ժամ ago