Ինչպես Աննայից «բաժանվեց», այնպես էլ մերձավորներից «կբաժանվի»

Ինչպես Աննայից «բաժանվեց», այնպես էլ մերձավորներից «կբաժանվի»

Wed, 15 Jul 2026 14:45:42 +0400


Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի «բաժանումների» մասին այնքան է գրվում, որ տպավորություն է ստեղծվում՝ կառավարությունում ոչ թե կադրային, այլ ընտանեկան հոգեբանի հաստիքի խիստ կարիք կա։ Թեև, եթե լավ մտածենք, գուցե արդեն կա էլ, պարզապես գաղտնի է։

Մի ժամանակ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի քաղաքական ընտանիքի ամենախոնարհ «հարսն» էր։ Հիմա՝ բաժանվել են։ «Հրապարակն» էլ գրում է Արայիկ Հարությունյանի, Մխիթար Հայրապետյանի հետ հնարավոր «ամուսնալուծությունների» մասին։ Մի խոսքով՝ քաղաքական ԶԱԳՍ-ում աշխույժ օրեր են։
Բայց մի րոպե։ Այս սերիալը մենք արդեն տեսել ենք։
Հիշո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տրագիկոմիկական «բաժանումը»։ Ի՜նչ դրամատիզմ էր։ Աննան ճամպրուկներն էր հավաքում, հրաժեշտ տալիս սիրելի զգեստներին ու զարդերին։ Մի ամբողջ ներկայացում, որի ավարտին հանդիսատեսի մի մասն արդեն պատրաստ էր տխուր երաժշտություն միացնել։
Հետո՞։

Հետո Աննան ոչ վարձով բնակվեց, ոչ էլ զգեստապահարանն աղքատացավ։ Ընդհակառակը՝ կյանքը շարունակվեց այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Թռի՜-վռի՜… Վարագույրը փակվեց, հետո նորից բացվեց, ու դերասանները նույն կազմով վերադարձան բեմ։
Հանրային հարաբերություններում կա մի հայտնի հոգեբանական մեխանիզմ․ երբ առաջնորդի վարկանիշը կամ նրա շրջապատի նկատմամբ վստահությունը նվազում է, երբեմն ստեղծվում է «հեռացման» կամ «խզման» հնարք։ Հանդիսատեսը մտածում է, թե փոփոխություններ են սկսվել։ Բայց որոշ ժամանակ անց նույն մարդիկ կամ նույն համակարգը վերադառնում են՝ արդեն «թարմացված» կերպարով։

Եթե սա կրկնվող օրինաչափություն է, ապա յուրաքանչյուր նոր «բաժանում» սկսում է ավելի շատ թատերական հնարք հիշեցնել, քան իրական խզում։ Այդպես են անում, որ հետագա վերամիավորումն ավելի ազդեցիկ թվա։ Մի քիչ ինտրիգ, մի քիչ նեղացած դեմքեր, մի քիչ «այլևս չենք աշխատում միասին», հետո՝ մեծ վերադարձ։ Հոգեբաններն այս երևույթը կբացատրեն, ռեժիսորները՝ կծափահարեն։
Եթե այս տրամաբանությունն աշխատել է անձնական կյանքում՝ որպես քաղաքական ներկայացման մաս, ինչո՞ւ չկիրառել նաև քաղաքական թիմում։ Այսօր բաժանվում են, վաղը՝ նորից կմիանան։ Այսօր դժգոհություն, վաղը՝ ջերմ գրկախառնություն։ Իսկ հանդիսատեսը շարունակում է հետևել հերթական սերիային՝ մտածելով, թե այս անգամ, երևի, իսկապես վերջնական է։
Ի վերջո, եթե Փաշինյանը կնոջից «բաժանվեց», հետո ամեն ինչ վերադարձավ իր տեղը, ինչո՞ւ պետք է հավատանք, որ Արայիկներից կամ մյուս մերձավորներից «բաժանումները» վերջնական են։

Քաղաքական թատրոնում ամենադժվար բանը հրաժեշտ տալը չէ։ Ամենադժվարը նույն ներկայացումը նորից խաղալն է այնպես, որ հանդիսատեսը դարձյալ հավատա, թե պրեմիերա չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

34 րոպե ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

34 րոպե ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

56 րոպե ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

1 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

1 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

2 ժամ ago