Անխոցելի մարդ, ինչպես տեսնում եք, չկա

Անխոցելի մարդ, ինչպես տեսնում եք, չկա

Wed, 15 Jul 2026 15:35:00 +0400


Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է իր հնարավոր՝ Ազգային ժողով անցնելու և ավագանու մանդատից հրաժարվելու թեմային՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է հրաժարվել պատգամավորական հեռանկարից՝ հաշվի առնելով, որ քրեական գործերով է անցնում։

Առաքելյանը նշել է, որ որևէ մեկին չի կարելի անխոցելի համարել՝ ընդգծելով, որ նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած մարդ։ Նա նաև լրագրողներին հիշեցրել է, որ նախկինում իշխանությունների կողմից հնչել են հայտարարություններ այն մասին, թե տարբեր անձինք կարող են ենթարկվել հետապնդումների։

Պաշտոնակատարի խոսքով՝ իրենց քաղաքական ուժում հնարավոր խոցելիությունը քննարկման առարկա չէ։ Որպես օրինակ՝ նա նշել է ուժի ղեկավար Սամվել Կարապետյանին՝ ընդգծելով, որ վերջինս, իր խոսքով, գտնվում է հետապնդման ներքո և տնային կալանքի տակ։

Առաքելյանը հավելել է, որ, իր գնահատմամբ, ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերն այսօր գտնվում են խոցելի իրավիճակում, սակայն դա, ըստ նրա, չի կարող պատճառ դառնալ, որպեսզի նրանք հրաժարվեն քաղաքական գործունեությունից կամ խորհրդարան գնալուց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հրմշտոցի մեջ փլավ չեն բաժանում

Հրմշտոցի մեջ փլավ չեն բաժանում Fri, 30 Oct 2026 11:10:15 +0400 ԱԺ-ում երեկ տեղի ունեցած…

5 րոպե ago

Աշխատանքային նորմալ օր է լինելու

Աշխատանքային նորմալ օր է լինելու Fri, 30 Oct 2026 11:07:32 +0400 ԱԺ-ում երեկ տեղի ունեցած…

7 րոպե ago

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար Fri, 30…

14 րոպե ago

Ռուսաստանը չէր ցանկանա․․․ Պուտինը բացեց փակագծերը

Ռուսաստանը չէր ցանկանա․․․ Պուտինը բացեց փակագծերը Fri, 30 Oct 2026 11:00:09 +0400 Ռուսաստանը չէր ցանկանա,…

15 րոպե ago

«Հրապարակ»․ 8 ամիս առաջ ասել էի՝ ոչնչացնելու է բոլորին, ստեղծելու է իրեն հարմար ընդդիմություն

«Հրապարակ»․ 8 ամիս առաջ ասել էի՝ ոչնչացնելու է բոլորին, ստեղծելու է իրեն հարմար ընդդիմություն Fri,…

29 րոպե ago

Ուղղաթիռների բախման հետևանքով զոհեր կան

Ուղղաթիռների բախման հետևանքով զոհեր կան Fri, 30 Oct 2026 10:30:08 +0400 Ամերիկյան Օրեգոն նահանգի օդում…

45 րոպե ago