Այսօր հայտնաբերվածներն Աջափնյակի սկանդալային սպանության մասնակիցներն են

Այսօր հայտնաբերվածներն Աջափնյակի սկանդալային սպանության մասնակիցներն են

Wed, 15 Jul 2026 21:22:55 +0400


Ներքին գործերի նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հուլիսի 15-ի վաղ առավոտյան Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել են Երևանի 39-ամյա և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչ։ Նրանք հետախուզվում էին սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով, իսկ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված էր կալանքը։

Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների քրեական գործին։

Հիշեցնենք, որ այդ օրը կրակոցների հետևանքով զոհվել էր 45-ամյա երգիչ Արսեն Վարդանյանը, ևս մի քանի մարդ ստացել էին հրազենային վնասվածքներ։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը ծագել էր անձնական հարաբերությունների շուրջ վեճի հետևանքով և վերածվել զինված բախման։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 17 անձի նկատմամբ, իսկ Արսեն Վարդանյանին սպանած անձը դեռևս չէր հայտնաբերվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բժշկուհի Շաքե Հմայակյանը և երգիչ Վիգեն Հովսեփյանը ամուսնալուծվել են

Բժշկուհի Շաքե Հմայակյանը և երգիչ Վիգեն Հովսեփյանը ամուսնալուծվել են Wed, 15 Jul 2026 22:30:05 +0400…

17 րոպե ago

Օրեյրոն ժամում 28 միլիոն ռուբլի է պահանջում

Օրեյրոն ժամում 28 միլիոն ռուբլի է պահանջում Wed, 15 Jul 2026 22:15:32 +0400 Նատալյա Օրեյրոյի…

32 րոպե ago

Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ

Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Wed, 15 Jul 2026 22:00:49 +0400…

46 րոպե ago

Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան

Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին…

1 ժամ ago

Իրենց ասածն ասնավանի չի, խաբում են․ Փաշինյանն ադրբեջանցիներին բերելու прапорщик-ն է․ Իշխանյան

Իրենց ասածն ասնավանի չի, խաբում են․ Փաշինյանն ադրբեջանցիներին բերելու прапорщик-ն է․ Իշխանյան Wed, 15 Jul…

1 ժամ ago

Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ

Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ Wed, 15 Jul 2026 21:30:40 +0400 Թուրքիայի արտգործնախարար Հաքան…

1 ժամ ago