«Հրապարակ». 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել

«Հրապարակ». 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել

Thu, 16 Jul 2026 08:25:05 +0400


2025 թվականին, նախատեսված ժամկետից որոշ ուշացումով, շահագործման հանձնվեց Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Դրա գործարկումից հետո Բերդ համայնքի բնակիչների մեծ մասը գերադասում է Երևան, Հայաստանի այլ հատվածներ հասնել այդ ճանապարհով։

Բերդ համայնքի բնակիչները հայտնում են, որ Թթուջուր-Նավուր-Ճամբարակ-Երևան ավտոճանապարհը մոտ 25 կմ-ով կարճ է Բերդ-Վազաշեն-Իջևան-Երևան ավտոճանապարհից: Բերդից` Թթուջուր-Նավուր ճանապարհով մայրաքաղաք եկողները մոտ կես ժամ ավելի շուտ են հասնում, քան Բերդ- Վազաշեն-Իջևան-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս։ Սակայն նշված ավտոճանապարհի սկզբնամասը՝ Բերդ- Նավուր ճանապարհը, մոտ 10 կիլոմետր երկարությամբ հատվածը փոսառատ է, անհարթ, հրատապ հիմնանորոգման կարիք ունի։

Վարորդներն այդ հատվածն անցնում են շատ ցածր արագությամբ, զգուշորեն, որպեսզի ավտոմեքենաները չընկնեն փոսերի մեջ, չվնասվեն։ Դեռևս 2025 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում էի արել․ «Ե՞րբ է հիմնանորոգվելու հանրապետական նշանակության ավտոճանապարհի Նավուր-Բերդ հատվածը»։

Նախարարությունից պատասխանել էին․ «Հայտարարվել է Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ42+100(40+606)+կմ51+900 հատվածի հիմնանորոգման և Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 51+900-կմ56+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռբերման գնման ընթացակարգ։ Հայտերը կբացվեն սույն թվականի սեպտեմբերի 9-ին։ Նախագծային աշխատանքները կիրականացվեն այս տարի, իսկ կապալային աշխատանքները՝ 2026 թվականին»։
2026 թվականը կիսվել է, սակայն Նավուր-Բերդ ավտոճանապարհի հիմնանորոգումը չի էլ սկսվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարսանեկան նվեր` Հովհաննես Խուդոյանի ու Բագրատ սրբազանի կատարումը

Հարսանեկան նվեր` Հովհաննես Խուդոյանի ու Բագրատ սրբազանի կատարումը Sun, 11 Oct 2026 22:08:31 +0400 Տեսանյութը…

5 րոպե ago

Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապետյան

Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ…

8 րոպե ago

Որքան է մարդու կյանքի հնարավոր առավելագույն տարիքը

Որքան է մարդու կյանքի հնարավոր առավելագույն տարիքը Sun, 11 Oct 2026 22:00:17 +0400 Մարդու կյանքի…

14 րոպե ago

Սիրուշոյի անակնկալ նվերը մայրիկին՝ առաջին ոսկյա հավաքածուից

Սիրուշոյի անակնկալ նվերը մայրիկին՝ առաջին ոսկյա հավաքածուից Sun, 11 Oct 2026 21:56:51 +0400 Latest news…

17 րոպե ago

30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել․ Իրանի Հանրապետություն

30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել․ Իրանի Հանրապետություն Sun, 11 Oct 2026 21:30:18 +0400…

44 րոպե ago

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը Sun, 11 Oct 2026 21:15:07 +0400 Հոկտեմբերի 12-ին՝ ժամը…

59 րոպե ago