Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

«Հրապարակ». 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել

«Հրապարակ». 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել

Thu, 16 Jul 2026 08:25:05 +0400


2025 թվականին, նախատեսված ժամկետից որոշ ուշացումով, շահագործման հանձնվեց Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Դրա գործարկումից հետո Բերդ համայնքի բնակիչների մեծ մասը գերադասում է Երևան, Հայաստանի այլ հատվածներ հասնել այդ ճանապարհով։

Բերդ համայնքի բնակիչները հայտնում են, որ Թթուջուր-Նավուր-Ճամբարակ-Երևան ավտոճանապարհը մոտ 25 կմ-ով կարճ է Բերդ-Վազաշեն-Իջևան-Երևան ավտոճանապարհից: Բերդից` Թթուջուր-Նավուր ճանապարհով մայրաքաղաք եկողները մոտ կես ժամ ավելի շուտ են հասնում, քան Բերդ- Վազաշեն-Իջևան-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս։ Սակայն նշված ավտոճանապարհի սկզբնամասը՝ Բերդ- Նավուր ճանապարհը, մոտ 10 կիլոմետր երկարությամբ հատվածը փոսառատ է, անհարթ, հրատապ հիմնանորոգման կարիք ունի։

Վարորդներն այդ հատվածն անցնում են շատ ցածր արագությամբ, զգուշորեն, որպեսզի ավտոմեքենաները չընկնեն փոսերի մեջ, չվնասվեն։ Դեռևս 2025 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում էի արել․ «Ե՞րբ է հիմնանորոգվելու հանրապետական նշանակության ավտոճանապարհի Նավուր-Բերդ հատվածը»։

Նախարարությունից պատասխանել էին․ «Հայտարարվել է Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ42+100(40+606)+կմ51+900 հատվածի հիմնանորոգման և Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 51+900-կմ56+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռբերման գնման ընթացակարգ։ Հայտերը կբացվեն սույն թվականի սեպտեմբերի 9-ին։ Նախագծային աշխատանքները կիրականացվեն այս տարի, իսկ կապալային աշխատանքները՝ 2026 թվականին»։
2026 թվականը կիսվել է, սակայն Նավուր-Բերդ ավտոճանապարհի հիմնանորոգումը չի էլ սկսվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մասիս Մելքոնյանին մրցակից է հայտնվել

Մասիս Մելքոնյանին մրցակից է հայտնվել Tue, 07 Jul 2026 13:25:54 +0400 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով