«Հրապարակ»․ Ինչպես ապօրինի փակել են, այնպես էլ թող վնասները հատուցեն

«Հրապարակ»․ Ինչպես ապօրինի փակել են, այնպես էլ թող վնասները հատուցեն

Thu, 16 Jul 2026 10:15:08 +0400


Շաբաթ օրը «Մուլտի Վելնես» սպորտային համալիրի աշխատակիցներն ու մարզվողները բողոքի ակցիա էին անում` համալիրի փակման կապակցությամբ։ Նրանք հայտարարում էին, որ պետությունը խախտում է աշխատողների եւ մարզվողների իրավունքները։ «Մարդիկ հարկադիր պարապուրդի են մատնվել։ Մեր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատանքից։ Մեր աշխատանքային թիմում կային նաեւ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը վարձով է ապրում. հիմա նրանք օրվա հացի խնդիր ունեն։ Մարդիկ կան, որ ունեն վարկեր, սակայն ոչ մեկը դրա մասին չի մտածում»,- ասել էր «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներից մեկը։

«Մուլտի Վելնես» համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը «Հրապարակի» հետ զրույցում հավելել էր, որ օրեցօր խնդիրները կուտակվում են։ Նրա խոսքով` ներսում սարքավորումները միացված են մնացել եւ հսկողությունից դուրս։ «Միջնորդություն եմ ներկայացրել քննչական մարմնին եւ սպասում եմ պատասխանի, քանի որ հրատապ լուծում է հարկավոր։ Այս պահին բոլոր մուտքերը կապարակնքված են, ես կամ որեւէ այլ աշխատակից դեռ չենք հարցաքննվել։ Մեզ մոտ համալիր ստուգումը սկսել էին, եւ ամեն ինչ նորմալ գնում էր։ Մեզնից ինչ փաստաթղթեր ուզել են, ամբողջը ներկայացրել ենք։ Տարել են համակարգիչներ, սերվերներ, նաեւ՝ իմ անձնական հեռախոսը։ Գույքը տանելուց 2 օր անց հայտարարում են, թե հարկեր են թաքցվել, սակայն այդքան օրում նրանք չէին կարող ստուգել»,- նշում էր մեր զրուցակիցը:

Մեզ երեկ դիմել է «Մուլտի Վելնեսի» Lady Zone փաթեթից օգտվող մի կին եւ ասում էր, որ վճարել է 220 հազար դրամ, սակայն չի կարողանում օգտվել համալիրի ծառայություններից, եւ չկա որեւէ պատասխանատու, որ գումարը վերադարձնի իրեն. «Ու ինձ նման հազարավոր մարդիկ: Ես վճարել եմ 220 հազար դրամ` մեկ ամսվա համար, բայց այսօր չեմ կարողանում մարզասրահ գնալ, ոչ էլ իմ գումարը հետ ստանալ: Հեռախոսահամարներն անհասանելի են, պատասխանատուները լռում են, իսկ պետությունը ոչ մի քայլ չի անում»: Իրավապահների այս քայլերի տակ նաեւ թաքուն ծրագիր է նշմարվում` այնպես անել, որ մարդիկ դժգոհեն, ընդվզեն Ծառուկյանի դեմ, նրանից գումարներ պահանջեն, նրան մեղադրեն իրենց «քցելու» համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

21 րոպե ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

28 րոպե ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

40 րոպե ago

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին Sat, 07 Nov…

43 րոպե ago

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան Sat, 07 Nov 2026 22:30:29 +0400…

59 րոպե ago

Կլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջ

Կլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջ Sat, 07 Nov 2026 22:07:45 +0400 Կիևի քաղաքապետ…

1 ժամ ago