«Հրապարակ»․ Ինչպես ապօրինի փակել են, այնպես էլ թող վնասները հատուցեն

«Հրապարակ»․ Ինչպես ապօրինի փակել են, այնպես էլ թող վնասները հատուցեն

Thu, 16 Jul 2026 10:15:08 +0400


Շաբաթ օրը «Մուլտի Վելնես» սպորտային համալիրի աշխատակիցներն ու մարզվողները բողոքի ակցիա էին անում` համալիրի փակման կապակցությամբ։ Նրանք հայտարարում էին, որ պետությունը խախտում է աշխատողների եւ մարզվողների իրավունքները։ «Մարդիկ հարկադիր պարապուրդի են մատնվել։ Մեր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատանքից։ Մեր աշխատանքային թիմում կային նաեւ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը վարձով է ապրում. հիմա նրանք օրվա հացի խնդիր ունեն։ Մարդիկ կան, որ ունեն վարկեր, սակայն ոչ մեկը դրա մասին չի մտածում»,- ասել էր «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներից մեկը։

«Մուլտի Վելնես» համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը «Հրապարակի» հետ զրույցում հավելել էր, որ օրեցօր խնդիրները կուտակվում են։ Նրա խոսքով` ներսում սարքավորումները միացված են մնացել եւ հսկողությունից դուրս։ «Միջնորդություն եմ ներկայացրել քննչական մարմնին եւ սպասում եմ պատասխանի, քանի որ հրատապ լուծում է հարկավոր։ Այս պահին բոլոր մուտքերը կապարակնքված են, ես կամ որեւէ այլ աշխատակից դեռ չենք հարցաքննվել։ Մեզ մոտ համալիր ստուգումը սկսել էին, եւ ամեն ինչ նորմալ գնում էր։ Մեզնից ինչ փաստաթղթեր ուզել են, ամբողջը ներկայացրել ենք։ Տարել են համակարգիչներ, սերվերներ, նաեւ՝ իմ անձնական հեռախոսը։ Գույքը տանելուց 2 օր անց հայտարարում են, թե հարկեր են թաքցվել, սակայն այդքան օրում նրանք չէին կարող ստուգել»,- նշում էր մեր զրուցակիցը:

Մեզ երեկ դիմել է «Մուլտի Վելնեսի» Lady Zone փաթեթից օգտվող մի կին եւ ասում էր, որ վճարել է 220 հազար դրամ, սակայն չի կարողանում օգտվել համալիրի ծառայություններից, եւ չկա որեւէ պատասխանատու, որ գումարը վերադարձնի իրեն. «Ու ինձ նման հազարավոր մարդիկ: Ես վճարել եմ 220 հազար դրամ` մեկ ամսվա համար, բայց այսօր չեմ կարողանում մարզասրահ գնալ, ոչ էլ իմ գումարը հետ ստանալ: Հեռախոսահամարներն անհասանելի են, պատասխանատուները լռում են, իսկ պետությունը ոչ մի քայլ չի անում»: Իրավապահների այս քայլերի տակ նաեւ թաքուն ծրագիր է նշմարվում` այնպես անել, որ մարդիկ դժգոհեն, ընդվզեն Ծառուկյանի դեմ, նրանից գումարներ պահանջեն, նրան մեղադրեն իրենց «քցելու» համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին Wed, 04 Nov 2026 21:00:39 +0400 «Հայաստան-Թուրքիա…

16 րոպե ago

Մարզպետարանում անտեղյա՞կ են

Մարզպետարանում անտեղյա՞կ են Wed, 04 Nov 2026 20:45:28 +0400 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ…

32 րոպե ago

Ժողովրդի մեծ մասը չի նստելու իր տեղը. Նարեկ Կարապետյանը 2 ժամից հատուկ միջոցառման մասին է հայտնելու

Ժողովրդի մեծ մասը չի նստելու իր տեղը. Նարեկ Կարապետյանը 2 ժամից հատուկ միջոցառման մասին է…

44 րոպե ago

Երբվանից են սկսել անցկացվել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Երբվանից են սկսել անցկացվել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները Wed, 04 Nov 2026 20:30:16 +0400 ԱՄՆ Կոնգրեսի…

47 րոպե ago

Ո՞ւմ է ուղղված Դիլիջանը մաքուր պահելու կոչը

Ո՞ւմ է ուղղված Դիլիջանը մաքուր պահելու կոչը Wed, 04 Nov 2026 20:15:27 +0400 Հոկտեմբերի 25-ին…

1 ժամ ago

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան Wed, 04 Nov 2026 20:05:16 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր»…

1 ժամ ago