Ինչ գումարներ են հատկացվում Իջևանի ստադիոնի կառուցման համար ու ուր են գնում դրանք

Ինչ գումարներ են հատկացվում Իջևանի ստադիոնի կառուցման համար ու ուր են գնում դրանք

Thu, 16 Jul 2026 11:32:11 +0400


Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում նախատեսվող ֆուտբոլային մարզադաշտի կառուցման նպատակով հատկացնել 57,75 մլն դրամ։ Գումարը նախատեսված է մարզադաշտի տարածքի ընդլայնման համար անհրաժեշտ երեք լրացուցիչ հողամասերի ձեռքբերմանը։

Ըստ որոշման՝ ֆինանսական միջոցները կփոխանցվեն Իջևանի համայնքապետարանին, որը կգնի մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքները, կփոխի դրանց նպատակային նշանակությունը և հետագայում դրանք կփոխանցի Հայաստանի Հանրապետությանը։

Նախագիծն իրականացվում է 2029 թվականին նախատեսված Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Հայաստանը մրցաշարը կընդունի Վրաստանի հետ համատեղ, և դրա անցկացման համար անհրաժեշտ է ունենալ ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի չափանիշներին համապատասխան մարզադաշտեր։

Գետահովիտում նախկինում արդեն ձեռք էր բերվել շուրջ 66 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածք, որը պատկանում էր 20 սեփականատերերի։ Այդ նպատակով կառավարությունն ավելի վաղ հատկացրել էր մոտ 329,9 մլն դրամ։ Սակայն լրացուցիչ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզադաշտի ամբողջական կառուցման համար անհրաժեշտ է նաև ևս երեք հողամաս՝ ընդհանուր 11 550 քառակուսի մետր մակերեսով։

Ներկայացված հիմնավորման համաձայն՝ հողատարածքների սեփականատերերը համաձայնել են վաճառել դրանք մեկ քառակուսի մետրի դիմաց 5000 դրամ արժեքով, ինչի արդյունքում լրացուցիչ պահանջվող ֆինանսավորումը կազմել է 57,75 մլն դրամ։

Կառավարության գնահատմամբ՝ այս որոշումը կարևոր քայլ է Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի պահանջներին համապատասխան մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ՝ 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը պատրաստվելու նպատակով։

Նախատեսվում է, որ մինչև առաջնության մեկնարկը նման չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտ կկառուցվի նաև Վանաձորում։ Միաժամանակ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել ազգային մարզադաշտ, որը կունենա շուրջ 35 հազար հանդիսականի համար նախատեսված նստատեղեր։

Հավելենք, որ հունիսի 25-ին կառավարությունն արդեն իսկ հաստատել էր 177 մլն 820 հազար դրամի հատկացումը Իջևանում նախատեսվող մարզադաշտի նախագծային աշխատանքների իրականացման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

4 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

4 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

4 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

4 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

5 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

5 ժամ ago