Ի՞նչ էր երեկ իրականում կատարվել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում

Ի՞նչ էր երեկ իրականում կատարվել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում

Thu, 16 Jul 2026 11:58:17 +0400


Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Գյումրու Սայաթ-Նովա փողոցում ծեծկռտուք և զանգվածային անկարգություն է տեղի ունեցել, ինչպես նաև դանակահարություն, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ տարածքում հարյուրավոր մարդիկ են հավաքվել։

Սակայն «Հրապարակի» տեղեկություններով՝ իրականում նման միջադեպ չի եղել։ Պարզվել է, որ ամեն ինչ սկսվել է երկու ավտոմեքենաների վարորդների միջև ծագած վիճաբանությունից, որը կապված է եղել միմյանց ճանապարհը խոչընդոտելու հետ։
Միջադեպի ընթացքում վարորդների պատճառով խոչընդոտվել է նաև կանչի մեկնող շտապօգնության մեքենայի երթևեկությունը, ինչն ավելի է լարել իրավիճակը։ Աղմուկի պատճառով դեպքի վայրում արագ հավաքվել են քաղաքացիներ, հարակից օբյեկտների աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։

Հաշվի առնելով, որ Սայաթ-Նովա փողոցը քաղաքի ամենամարդաշատ հատվածներից է, որտեղ գործում են բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ռեստորաններ, կարճ ժամանակում մեծ բազմություն է կուտակվել, ինչի հետևանքով էլ ստեղծվել է խցանում։ Սակայն զանգվածային ծեծկռտուք կամ այլ լուրջ միջադեպ, ինչպես տարածվել էր համացանցում, տեղի չի ունեցել։

Կումայրիի ոստիկանության բաժնից փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ այս պահին բերման ենթարկվածներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օլիմպոս լեռը կարող է ճանաչվել համաշխպարհային ժառանգության մաս

Օլիմպոս լեռը կարող է ճանաչվել համաշխպարհային ժառանգության մաս Sat, 18 Jul 2026 23:45:29 +0400 Հունաստանի…

2 ժամ ago

Հին Եգիպտոսում որ դասակարգի կանայք կարող էին զենք կրել

Հին Եգիպտոսում որ դասակարգի կանայք կարող էին զենք կրել Sat, 18 Jul 2026 23:30:28 +0400…

2 ժամ ago

Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի

Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի Sat, 18 Jul 2026 23:15:27 +0400 «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին…

2 ժամ ago

Գայլ-ռոբոտը քշում է կենդանիներին ու թռչուններին օդանավակայանի տարածքից

Գայլ-ռոբոտը քշում է կենդանիներին ու թռչուններին օդանավակայանի տարածքից Sat, 18 Jul 2026 23:00:35 +0400 Ճապոնական…

2 ժամ ago

Շնորհավոր ծնունդդ, իմ տղա, ինչ ասես չլսեցի քո ծնվելու ու իմ մասին. Սիրուշո

Շնորհավոր ծնունդդ, իմ տղա, ինչ ասես չլսեցի քո ծնվելու ու իմ մասին. Սիրուշո Sat, 18…

2 ժամ ago

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը Sat, 18 Jul 2026 22:45:04…

3 ժամ ago