Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ի՞նչ էր երեկ իրականում կատարվել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում

Ի՞նչ էր երեկ իրականում կատարվել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում

Thu, 16 Jul 2026 11:58:17 +0400


Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Գյումրու Սայաթ-Նովա փողոցում ծեծկռտուք և զանգվածային անկարգություն է տեղի ունեցել, ինչպես նաև դանակահարություն, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ տարածքում հարյուրավոր մարդիկ են հավաքվել։

Սակայն «Հրապարակի» տեղեկություններով՝ իրականում նման միջադեպ չի եղել։ Պարզվել է, որ ամեն ինչ սկսվել է երկու ավտոմեքենաների վարորդների միջև ծագած վիճաբանությունից, որը կապված է եղել միմյանց ճանապարհը խոչընդոտելու հետ։
Միջադեպի ընթացքում վարորդների պատճառով խոչընդոտվել է նաև կանչի մեկնող շտապօգնության մեքենայի երթևեկությունը, ինչն ավելի է լարել իրավիճակը։ Աղմուկի պատճառով դեպքի վայրում արագ հավաքվել են քաղաքացիներ, հարակից օբյեկտների աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։

Հաշվի առնելով, որ Սայաթ-Նովա փողոցը քաղաքի ամենամարդաշատ հատվածներից է, որտեղ գործում են բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ռեստորաններ, կարճ ժամանակում մեծ բազմություն է կուտակվել, ինչի հետևանքով էլ ստեղծվել է խցանում։ Սակայն զանգվածային ծեծկռտուք կամ այլ լուրջ միջադեպ, ինչպես տարածվել էր համացանցում, տեղի չի ունեցել։

Կումայրիի ոստիկանության բաժնից փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ այս պահին բերման ենթարկվածներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Եթե Հայաստանը չի իրականացնում իր գործառույթները, չենք կարող օտարազգի դեսպաններից ակնկալիք ունենալ

«Հրապարակ». Եթե Հայաստանը չի իրականացնում իր գործառույթները, չենք կարող օտարազգի դեսպաններից ակնկալիք ունենալ Thu, 17 …