Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Ինչ է սպասվում ԵՄ ձուկ արտահանող տնտեսվարողներին

Ինչ է սպասվում ԵՄ ձուկ արտահանող տնտեսվարողներին

Thu, 16 Jul 2026 11:53:10 +0400


Հայաստանի կառավարությունը հաստատել է կարգ, որով սահմանվում են Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու ցանկություն ունեցող ընկերությունների գրանցման և վերահսկման ընթացակարգերը։

Նոր կարգի համաձայն՝ արտահանմամբ զբաղվելու համար տնտեսավարողները նախ պետք է դիմեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Տեսչությունը կգնահատի՝ արդյոք արտադրական գործընթացները համապատասխանում են Եվրամիության սննդամթերքի անվտանգության պահանջներին։ Դրական եզրակացության դեպքում ընկերության տվյալները կներկայացվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում գրանցման համար։

Կառավարությունը հիշեցնում է, որ Հայաստանը 2025 թվականի մարտի 16-ից ստացել է Եվրամիություն թեփուկավոր ձուկ և դրանից պատրաստված արտադրանք արտահանելու պաշտոնական իրավունք։ Սակայն մինչ այժմ օրենսդրությամբ հստակ սահմանված չէին այն ընթացակարգերը, որոնցով պետք է իրականացվեին արտահանող կազմակերպությունների գրանցումը, գրանցման դադարեցումը և առողջության սերտիֆիկատների տրամադրումը։

Ըստ ընդունված նախագծի՝ TRACES համակարգում գրանցման հիմք կհանդիսանա Հայաստանի լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որը Եվրոպական հանձնաժողովի համար կհաստատի, որ տվյալ ընկերությունը համապատասխանում է սահմանված պահանջներին։

Փաստաթղթով նախատեսվում է նաև սահմանել այն դեպքերը, երբ ընկերության գրանցումը կարող է դադարեցվել, ինչպես նաև արտահանվող արտադրանքի համար առողջության սերտիֆիկատ տրամադրելու կարգը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծառուկյանի ձերբակալությունը կարող է հանգեցնել պետության դեմ արբիտրաժային վարույթի

Ծառուկյանի ձերբակալությունը կարող է հանգեցնել պետության դեմ արբիտրաժային վարույթի Mon, 03 Aug 2026 18:20:20 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով