Viva-ն արժանացել է Ookla® Speedtest մրցանակին՝ որպես Հայաստանի ամենաարագ բջջային ցանց տրամադրած ընկերություն

Viva-ն արժանացել է Ookla® Speedtest մրցանակին՝ որպես Հայաստանի ամենաարագ բջջային ցանց տրամադրած ընկերություն

Thu, 16 Jul 2026 12:05:57 +0400


Viva-ն Speedtest Intelligence®-ի՝ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար Ookla®-ի կողմից ճանաչվել է Հայաստանի ամենաարագ բջջային ցանցը։

[fbvideo:https://www.facebook.com/reel/2202864710528934/|560|314]

Ookla-ի հրապարակած Speedtest Awards™ մրցանակաբաշխության պաշտոնական արդյունքների համաձայն՝ Viva-ն Հայաստանի բջջային կապի օպերատորների շարքում զբաղեցրել է առաջին տեղը՝ Speed Score™-ի 64,59 ցուցանիշով․ ներբեռնման միջին արագությունը կազմել է 101,44 Մբիթ/վ, իսկ վերբեռնման միջին արագությունը՝ 21,99 Մբիթ/վ։ Արդյունքները հրապարակված են Ookla-ի կայքում։

Մրցանակը հիմնված է Speedtest Intelligence® հարթակի տվյալների վրա, որոնք ձևավորվել են ըստ մրցանակաբաշխության ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օգտատերերի նախաձեռնությամբ իրականացված` բջջային ցանցի ավելի քան 147 648 թեստերի արդյունքների։ Ookla-ի Speedtest® ծառայությունը վերլուծում է Speedtest.net կայքի և Speedtest բջջային հավելվածների միջոցով իրականացվող միլիոնավոր օգտատերերի նախաձեռնած թեստերը՝ ամբողջ աշխարհում ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների և բջջային ցանցերի աշխատանքը գնահատելու նպատակով։

«Viva-ին 2026 թվականի առաջին կիսամյակի համար Հայաստանի ամենաարագ բջջային ցանց ճանաչելու և Speedtest մրցանակը շնորհելու միջոցով ընդգծվում է ընկերության անսասան հանձնառությունը՝ ապահովելու ամենաբարձր մակարդակի բջջային կապի ծառայություններ», – նշել է Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։ – «Այս ճանաչումը հիմնված է Speedtest-ի միջոցով օգտատերերի նախաձեռնած թեստերի համապարփակ վերլուծության վրա և արտացոլում է ցանցի իրական աշխատանքային ցուցանիշները։ Viva-ն ցուցաբերել է պատրաստակամություն ներդրումներ կատարելու իր ցանցի զարգացման մեջ և կենտրոնանալու գործառնական գերազանցության վրա, ինչը վճռորոշ նշանակություն ունի օգտատերերի փորձառության բարելավման և Հայաստանում թվային առաջընթացի խթանման համար»։

«Այս ճանաչումը մեր երկարամյա հանձնառության արտացոլումն է՝ զարգացնելու այնպիսի ցանց, որը մեր բաժանորդներին կապահովի հնարավոր լավագույն փորձառությամբ», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ – «Մենք շարունակում ենք ներդրումներ կատարել հաջորդ սերնդի բջջային տեխնոլոգիաներում, ընդլայնել ծածկույթը և մեծացնել ցանցի թողունակությունը, որպեսզի անհատները, բիզնեսները և պետական կառույցները, գտնվելու վայրից անկախ` օգտվեն հուսալի և բարձր արագությամբ կապից։ Այս ճանաչումը մեր թիմի նվիրված աշխատանքի գնահատականն է և վերահաստատում է մեր հանձնառությունը՝ ապահովելու հուսալի և բարձրորակ ցանց, որը նպաստում է Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։ Հայաստանում միակ 5G+ ցանցի գործարկումը նոր կարևոր հանգրվան է երկրի թվային ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին և ամուր հիմք է ստեղծում Հայաստանի թվային տնտեսության հետագա զարգացման համար»։

Viva-ն շարունակաբար եղել է Հայաստանում բջջային կապի նորագույն տեխնոլոգիաների ներդրման առաջամարտիկ։ Ընկերությունն առաջինն է Հայաստանում գործարկել կոմերցիոն 3G/UMTS/HSPA ցանցը 2009 թվականի ապրիլի 17-ին, 4G/LTE ցանցը՝ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, 5G ցանցը՝ 2023 թվականի ապրիլի 6-ին, և 5G+ ցանցը՝ 2026 թվականի հուլիսի 14-ին՝ էլ ավելի ամրապնդելով իր առաջատար դիրքը հաջորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիաների ոլորտում։

OOKLA®-Ի ՄԱՍԻՆ

Ookla-ն, որը Accenture-ի ընկերությունն է, կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար է։ Այն միավորում է Speedtest®, Downdetector®, Ekahau® և RootMetrics® հարթակների փորձը՝ տրամադրելով ցանցերի և կապի վերաբերյալ աննախադեպ խորությամբ վերլուծություններ։ Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալները ոլորտում առաջատար փորձագիտական կարողությունների հետ համադրելով՝ ընկերությունը ցանցի աշխատանքի ցուցանիշները վերածում է ռազմավարական նշանակության և գործնականում կիրառելի վերլուծությունների։

Ookla-ի լուծումները ծառայություններ մատուցող ընկերություններին, բիզնեսներին և պետական կառույցներին տրամադրում են այն կարևոր տվյալներն ու վերլուծությունները, որոնք անհրաժեշտ են ցանցերի արդյունավետության բարձրացման, թվային ծառայություններից օգտվելու փորձառության բարելավման և թվային անհավասարության կրճատման համար։ Միևնույն ժամանակ ընկերությունն արտացոլում և կարևորում է այն անհատների և կազմակերպությունների իրական փորձառությունը, որոնք իրենց աշխատանքի, ուսուցման և հաղորդակցության համար ապավինում են կապի ծառայություններին։ Կապի որակի ստուգումից և վերլուծությունից մինչև ոլորտում նորարարությունների խթանում՝ Ookla-ն օգնում է աշխարհին կապի մեջ մնալ։

Viva-ի մասին

Viva-ն («Վիվա Արմենիա» ՓԲԸ) բջջային ու ֆիքսված կապ, հեռուստատեսություն, ամպային ծառայություններ, բազմազան հավելվածներ ու նորարարական ՏՏ լուծումներ առաջարկող թվային էկոհամակարգ է։ Գործունեության հիմք ընդունելով իր հաճախորդների շահերին լավագույնս ծառայելը՝ մեկնարկի օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Viva-ն կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: 2026 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Viva-ն ունի ավելի քան 2,3 միլիոն բաժանորդ: Խոշոր հարկատուների ցանկի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների շարքում Viva-ն զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականը: Ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.viva.am։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

45 րոպե ago

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ...…

51 րոպե ago

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել Thu, 27 Aug 2026 00:00:29 +0400 «Մանչեսթեր Յունայթեդ»…

55 րոպե ago

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի Wed, 26 Aug 2026 23:45:00 +0400 Ամերիկյան վարչակազմը մտադիր է…

1 ժամ ago

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով Wed, 26 Aug 2026 23:30:29 +0400 Մոսկվա է այցելել ԱՄՆ…

1 ժամ ago

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել…

2 ժամ ago