«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

Thu, 16 Jul 2026 13:03:29 +0400


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝
• 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
• 42 տրանսպորտային միջոց.
• 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
• 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ եմ ես ակնկալում պետությունից

Ինչ եմ ես ակնկալում պետությունից Thu, 16 Jul 2026 14:21:43 +0400 Ինչ եմ ես ակնկալում…

6 րոպե ago

Լրտեսական խարդավանքներ եւ պետական հեղաշրջման ձախողված պլան Իրանում

Լրտեսական խարդավանքներ եւ պետական հեղաշրջման ձախողված պլան Իրանում Thu, 16 Jul 2026 14:15:52 +0400 Մի…

11 րոպե ago

Կհարաբերվենք սիլլայի մեթոդով, ինչ օրենք, ինչ քրիստոնեություն

Կհարաբերվենք սիլլայի մեթոդով, ինչ օրենք, ինչ քրիստոնեություն Thu, 16 Jul 2026 14:00:39 +0400 Latest news…

27 րոպե ago

Մարզիկները Օլիմպավանի դիմաց են մարզվում. բողոքի ակցիա

Մարզիկները Օլիմպավանի դիմաց են մարզվում. բողոքի ակցիա Thu, 16 Jul 2026 13:44:38 +0400 Տարբեր մարզաձևեր…

43 րոպե ago

Սա կարևոր հարց է առաջացնում Հայաստանի համար

Սա կարևոր հարց է առաջացնում Հայաստանի համար Thu, 16 Jul 2026 13:40:19 +0400 Աշխարհի առաջնության…

47 րոպե ago

ՌԴ ԱԳՆ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին

ՌԴ ԱԳՆ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին Thu, 16 Jul 2026 13:30:30 +0400 «Ինչպես և նախկինում,…

57 րոպե ago