ԱՄՆ-ն կրկին դավաճանեց․ Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը

ԱՄՆ-ն կրկին դավաճանեց․ Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը

Fri, 17 Jul 2026 10:30:58 +0400


Իրանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին մեղադրել է դիվանագիտական գործընթացը խափանելու մեջ։

«Իրանի ժողովուրդը, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային հանրությունը հստակ տեսնում են, թե ինչպես են ԱՄՆ իշխող շրջանակները տարվա ընթացքում երրորդ անգամ բանակցային գործընթացին զուգահեռ բացահայտորեն դավաճանում դիվանագիտությանը։ Այս անգամ նրանք անտեսեցին անգամ 14 կետից բաղկացած հուշագրի տակ սեփական ստորագրությունը՝ դատարկ պատրվակներով խախտելով դրա դրույթները ստորագրումից ընդամենը 20 օր անց, և կրկին բորբոքեցին պատերազմի ու թշնամանքի կրակը Իրանի մեծ ժողովրդի դեմ», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Իրանի ԱԳՆ-ում նաև հիշեցրել են, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական հարվածները երկրի տարածքին՝ միաժամանակ մտցնելով ծովային շրջափակում և հարձակվելով մի շարք քաղաքացիական օբյեկտների վրա: Գերատեսչությունում ընգծել են, որ դրանք ռազմական հանցագործություններ են։ Բացի այդ, իրանական կողմը կրկին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին «շտապ արգելել» Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքների և ենթակառուցվածքների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար:

Թեհրանում կարծում են, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում հակամարտության հետագա սրացումը կանխելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին Sat, 18 Jul 2026 08:45:00 +0400 Նոր գումարման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով