Բյուրեղավանում կրկին մասսայական թունավորում է. կրկին ջրի պատճառով

Բյուրեղավանում կրկին մասսայական թունավորում է. կրկին ջրի պատճառով

Fri, 17 Jul 2026 19:15:16 +0400


Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնեց, որ կանչերը սկսվել են գիշերվանից. «Երեկ երեկոյան շտապ օգնությունը կանչեր է ստացել։ Հենց գիշերն էլ տեղեկացրել ենք ՀՎԿԱԿ, երբ իրար նման գանգատներով տեսել ենք, որ կանչեր կան մասսայական։ Այս պահին էլ կանչեր կան, օրվա ընթացքում 30-ից ավել մարդ էլ դիմել է պոլիկլինիկա, ու դիմողները հիմնականում նշում են, որ իրենց հարևանը կամ ընտանիքի անդամը նույն գանգատներն ունեն, բայց ավելի թույլ արտահայտված։ Այսինքն, մասշտաբները շատ ավելի մեծ են։ Դիմողների մեջ շատ են երեխաները»։
Հարցին` կասկածներ կա՞ն, թե որն է պատճառը` Վարդումյանը նշեց. «Ես մտածում եմ, որ պատճառը կարող է ջուրը լինել։ Կանչեր եղել են Արզնի, Բյուրեղավան և Նուռնուս բնակավայրերից, այլ պատճառ չէր կարող լինել իմ կարծիքով»։ Նրա խոսքով ջրի որակի հետ կապված խնդիրներ վերջին օրերին նկատելի են. «Նախորդ անգամ էլ մարդիկ սկսեցին ջեւր չխմել, եռացնել` նոր խմել, դեպքերը գնացին դեպի մարում։ Այս անգամ էլ մարդիկ նշում են, որ ջրից տհաճ հոտ է եկել վերջին օրերին, պղտոր է եղել»։

Հիշեցնենք, որ ապրիլին Բյուրեղավանում կրկին մասսայական թունավորման դեպք էր գրանցվել։ Հարյուրավոր մարդիկ բուժօգնության էին դիմել։ Այն ժամանակ նախ հայտարարվեց, որ ջրի փորձանմուշում բակտերիաներ են հայտնաբերվել, ապա Վեոլիա ջուրը հերքեց, նշելով, որ կրկնակի փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ ջրի բաղադրությունը համապատասխանում է սահմանված նորմերին։ Ի վերջո այդպես էլ պարզ չդարձավ թունավորման պատճառը, մեղավորների շրջանակը և որևէ մեկը պատասխանատվություն չկրեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում

Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում Tue, 03 Nov 2026 12:25:44…

16 րոպե ago

Հեծանիվ է քշում. չիմանա՞նք ինչ գումարներ են ծախսվում

Հեծանիվ է քշում. չիմանա՞նք ինչ գումարներ են ծախսվում Tue, 03 Nov 2026 12:22:48 +0400 ԱԺ-ում…

19 րոպե ago

Անպատրաստ ներկայացել եք ԱԺ

Անպատրաստ ներկայացել եք ԱԺ Tue, 03 Nov 2026 12:20:22 +0400 2027 թվականի պետական բյուջեի քննարկման…

22 րոպե ago

Որքա՞ն է արժենում Փաշինյանի՝ Կոնդի ամառանոցում ապրելը

Որքա՞ն է արժենում Փաշինյանի՝ Կոնդի ամառանոցում ապրելը Tue, 03 Nov 2026 12:18:27 +0400 2027 թվականի…

24 րոպե ago

«Հրապարակ». Իբրեւ թե միգրանտական մշակույթը նոր շունչ է տալիս Եվրոպային

«Հրապարակ». Իբրեւ թե միգրանտական մշակույթը նոր շունչ է տալիս Եվրոպային Tue, 03 Nov 2026 12:15:48…

26 րոպե ago

Մակունցի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 116 տոկոսով

Մակունցի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 116 տոկոսով Tue, 03 Nov 2026 12:12:00 +0400 Վարչապետի աշխատակազմի…

30 րոպե ago