Մահացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավարը

Մահացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավարը

Fri, 17 Jul 2026 20:51:57 +0400


Հարգելի հայրենակիցներ` խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, հայրենանվեր պետական գործիչ Վալերի Գևորգյանը։

Վալերի Գևորգյանի անունն ու կյանքի ուղին անդառնալիորեն կապված են Հադրութի ու Արցախի պատմության հետ։ Դեռևս 1990-ականների սկզբից՝ Արցախյան առաջին պատերազմի ծանրագույն օրերին, նա կանգնած է եղել մեր շրջանի ինքնապաշտպանության և թիկունքի կազմակերպման ակունքներում։

Տարիներ շարունակ ղեկավարելով Հադրութի շրջանը՝ նա իր ռազմական կարգապահությամբ, հավասարակշռությամբ ու հայրենանվեր աշխատանքով արեց առավելագույնը մեր սահմանամերձ գյուղերի վերաբնակեցման ու հայկական տարրի ամրապնդման համար։

Բարձր պաշտոններ զբաղեցնելով հանդերձ՝ Վալերի Գևորգյանը մնաց բացառիկ ժողովրդական մարդ։ Նա զուրկ էր ամեն տեսակ մեծամտությունից, միշտ անմիջականորեն շփվում էր հասարակության հետ, ապրում էր գյուղացիների հոգսերով ու խնդիրներով։ Նրան Հադրութում ճանաչում և սիրում էին հենց իր այդ պարզության, մարդկային ջերմության ու հասարակ լինելու համար։

Երկար կարելի է խոսել Վալերի Գևորգյանի մասին։

Նա հեռացավ՝ իր սրտում կրելով հայրենի Հադրութի կարոտն ու վերադարձի անկոտրում հույսը։
Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում Վալերի Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր հադրութցիներին։

Նվիրյալ որդու հիշատակը վառ կմնա մեր սրտերում։ Աստված հոգին լուսավորի։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 17:00-ից 20:00-ն՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (հասցե՝ Գալշոյան 46)։Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ նույն վայրից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում

«Հրապարակ». ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում Tue, 13 Oct 2026 08:15:12 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրիի…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Tue, 13 Oct 2026 08:10:05 +0400 «Քաղպայմանագրի» հետ դաշինք…

30 րոպե ago

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Tue, 13 Oct 2026 08:05:35 +0400 Իշխանական թիմը երանելի ժամանակներ չի…

34 րոպե ago

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Tue, 13 Oct 2026 08:00:01 +0400 Ոչ մարտական պայմաններում բանակում…

40 րոպե ago

Ուկրաինային նոր առաջնո՞րդ է պետք․ Զելենսկին պատասխանեց Թրամփին

Ուկրաինային նոր առաջնո՞րդ է պետք․ Զելենսկին պատասխանեց Թրամփին Tue, 13 Oct 2026 00:00:14 +0400 Ուկրաինայի…

9 ժամ ago

Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր…

Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր... Mon, 12…

9 ժամ ago