Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան

Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան

Fri, 17 Jul 2026 21:17:27 +0400


Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված պարսավելի արարքին. վերջինը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ Արցախի խորհրդանիշ «Տատիկ-պապիկ» հուշարձանի նկարը հեռացրել էր տաղավարից՝ դրա առկայությունը որակելով «հակապետական քայլ»։

«Անկախ նրանից, թե Երևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը եղել է մեկ պաշտոնյայի անձնական որոշման հետևանք, թե ոչ, այն բացահայտում է շատ ավելի խորքային խնդիր։

Երբ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, կարող է ընկալվել որպես «հակապետական», դա արդեն ոչ թե մեկ նկարի, այլ մեր հավաքական հիշողության նկատմամբ ձևավորված վտանգավոր վերաբերմունքի մասին է։

Մշակութային ինքնությունը քաղաքական իրավիճակից կախված արժեք չէ։ Այն ժողովրդի պատմական հիշողությունն է, մշակույթը, խորհրդանիշներն ու ինքնաճանաչումը։ Եթե ոմանք վախենում են Արցախի անունից, խորհրդանիշներից կամ մշակութային ժառանգությունից, ապա հրաժարվում են մեր պատմական հիշողությունից։

Եթե Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգության նյութական մասը, ապա Հայաստանում չպետք է վտանգվի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ հիշողությունը, անվանումները, խորհրդանիշներն ու մշակութային ինքնությունը։

Սա քաղաքական հայացքների մասին չէ։ Սա պատմական հիշողության, մշակութային իրավունքների և ազգային արժանապատվության մասին է։ Պետությունը, կրթական հաստատություններն ու մշակութային կառույցները պարտավոր են պահպանել այդ հիշողությունը, ոչ թե ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ սկսում են ինքնագրաքննության ենթարկել սեփական պատմությունն ու ինքնությունը։

Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ։

Հ.Գ. Եթե այս պատմությունն ունի հաղթող, ապա դա Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը չէ։ Հաղթողը երեխան է, որը նկարով պատմում է իր հիշողության մասին, և այն ուսուցչուհին, որը չդավաճանեց իր արժեքներին։ Նկարը կարելի է հանել պատից, բայց անհնար է ջնջել այն հիշողությունը, որը մարդիկ պատրաստ են պաշտպանել նույնիսկ անձնական կորուստների գնով»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նեթանյահուին մեղադրում են իշխանությունը պահպանելու համար պատերազմ հրահրելու մեջ

Նեթանյահուին մեղադրում են իշխանությունը պահպանելու համար պատերազմ հրահրելու մեջ Tue, 03 Nov 2026 18:30:50 +0400…

13 րոպե ago

Մկան թակարդ

Մկան թակարդ Tue, 03 Nov 2026 18:15:07 +0400 Եթե կա ներդրումներ կատարելու ժամանակը, ապա անխուսափելիորեն…

29 րոպե ago

Պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետ

Պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետ Tue, 03 Nov 2026 18:00:05 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան…

44 րոպե ago

«Կալանավորված Հայաստան»․ ինչ է կատարվում երկրում քաղաքական ազատությունների հետ

«Կալանավորված Հայաստան»․ ինչ է կատարվում երկրում քաղաքական ազատությունների հետ Tue, 03 Nov 2026 17:50:13 +0400…

54 րոպե ago

Շտապօգնության շչակի ձայնը եւ մեր խուլ խիղճը. Վանաձորյան ողբերգության դասերը

Շտապօգնության շչակի ձայնը եւ մեր խուլ խիղճը. Վանաձորյան ողբերգության դասերը Tue, 03 Nov 2026 17:45:02…

59 րոպե ago

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մալթայի Մարտական Ուխտի բարեսիրական ծրագրերը Հայաստանում

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մալթայի Մարտական Ուխտի բարեսիրական ծրագրերը Հայաստանում Tue, 03 Nov 2026…

1 ժամ ago