«Հրապարակ». Այլ համայնքներում էլ ենք բնակարաններ նվիրելու

«Հրապարակ». Այլ համայնքներում էլ ենք բնակարաններ նվիրելու

Sat, 18 Jul 2026 09:45:49 +0400


««Բնակարան՝ 5-րդ բալիկին» մեր նախընտրական խոստումն ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը։ Նա այցելել է Ստեփանավան, Գյուլագարակ, Ագարակ, Կուրթան համայնքներ, որտեղ իրենք հաղթել են, եւ հայտարարել, որ ծնված ամեն 5-րդ երեխայի դեպքում ընտանիքին բնակարան են նվիրելու իրենց համայնքում՝ մայրիկի անունով։ ՔՊ-ական խմբակին այս քայլը դուր չի եկել, ասում են` սա ընտրակաշառք է, թեեւ ընտրություններից 2 ամիս է անցել, իսկ այս 3 համայնքներից միայն մեկում են առաջիկայում ՏԻՄ ընտրություններ լինելու։ Հայաստանի քաղաքական կյանքում սա աննախադեպ երեւույթ է, երբ ընտրություններից հետո քաղաքական ուժը, այն էլ՝ չհաղթած, հիշում է իր ընտրողներին եւ խոստումները կյանքի կոչում։

Կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն ասում է․ «Առհասարակ, մեր թիմն աննախադեպ երեւույթ է քաղաքականության մեջ` որպես այդպիսին։ Մեր թիմի քայլերը, ծրագրերը չկրկնվող են, դրանք ուղղված են բացառապես մեր քաղաքացիների բարեկեցությանը, մեր արածը ո՛չ նախընտրական նվեր է, ո՛չ էլ նախընտրական խոստում, ինչպես տեսնում ենք՝ ծրագրերը կյանքի ենք կոչում ընտրություններից հետո, այլ ոչ թե առաջ։ Սամվել Կարապետյանի բարձր հեղինակությունը հենց այնպես չէ, նրա բոլոր խոստումները, կլինի ընտրություններից հետո` նախքան քաղաքական պրոցեսներ սկսելը, թե բարեգործություններ կատարելը, իրականացվում են պարտադիր։ Թե՛ այս խոստումները, թե՛ մնացյալ 5 տնտեսական քայլերը, որոնց մասին բազմիցս խոսել ենք նախընտրական փուլում, անպայման իրականացնելու ենք։ Դեմոգրաֆիային ուղղված մեր խոստումները պարտադիր իրականացվելու են, ուղղակի քանի որ մենք այս պահին չունենք իշխանություն, եւ մեր լծակները սահմանափակ են, սկզբնական փուլում իրականացնելու ենք այն ծրագրերը, որոնք մեր կարգավիճակը մեզ թույլ է տալիս։ Որպեսզի շնորհակալություն հայտնենք մեզ ընտրող քաղաքացիներին, որոշեցինք սկզբնական փուլում բնակարաններ նվիրել այն համայնքներում ապրող՝ 5 երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ հավաքել ենք ամենաշատ ձայները։ Սկսում ենք Ստեփանավանից, Տաշիրից, Գյուլագարակից, կան այլ համայնքներ եւս, սակայն այս փուլում դրա մասին վաղ է խոսելը։ Այլ համայնքներում էլ ենք բնակարաններ նվիրելու։ Ստատիստիկ տվյալները ճշգրտման փուլում են` 10 օր ենք հատկացրել հավաքագրմանը։ Մարզեր կատարած այցերը նույնպես կարեւոր են՝ մեր ընտրողների հետ շփվելու, նրանց լսելու համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանին հեռացնելու տրիգերները 3-ն են և սպասեցնել չեն տալիս

Փաշինյանին հեռացնելու տրիգերները 3-ն են և սպասեցնել չեն տալիս Mon, 20 Jul 2026 20:00:44 +0400…

17 րոպե ago

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն Mon, 20 Jul 2026 19:45:35 +0400 Հայաստանի…

32 րոպե ago

Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ արձակվեց

Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ արձակվեց Mon, 20 Jul 2026 19:22:54 +0400 «Ուժեղ Հայաստան»…

55 րոպե ago

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը Mon, 20 Jul 2026 19:20:41 +0400 ԱՄՆ նախկին դեսպան…

57 րոպե ago

Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են

Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են Mon, 20 Jul 2026 19:03:23 +0400 «Հայաստանի…

1 ժամ ago

Խոսել է Արհեստական բանականության ծագման իր վարկածի մասին

Խոսել է Արհեստական բանականության ծագման իր վարկածի մասին Mon, 20 Jul 2026 19:00:29 +0400 Ռուս…

1 ժամ ago