«Հրապարակ». Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է

«Հրապարակ». Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է

Sat, 18 Jul 2026 11:30:00 +0400


«Հրապարակին» են դիմել «Արմավիր» ՔԿՀ-ից մի խումբ դատապարտյալներ եւ հայտնել, որ կալանավայրից իրենց հարազատների հետ կապվելու միջոցը` հեռախոսը, աշխատում է ինտերնետ կապով, որը հաճախ ընդհատվում է, եւ դրանից չեն կարողանում օգտվել: Պատճառաբանում են, որ ինտերնետ չկա` կապ չկա, չեն կարող զանգել, եւ հաճախ զրկված են ընտանիքների հետ կապից, ոչ մի լուր չունեն նրանցից, իսկ դեպքեր են լինում, որ զանգահարելը շատ անհրաժեշտ է, ասենք` տանը հիվանդ ունեն, կամ ինչ-որ դեպք է եղել: Նամակը մեզ գրել են հուլիսի 6-ին, այն «Հատուկ կապով» տեղ է հասել 10 օր անց։

Երեկ մենք քրեակատարողական ծառայությունից հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք, մեզ փոխանցեցին. «Օպտիկական մալուխի վնասման պատճառով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 6-ին խափանվել են կապի ծառայությունները, այդ թվում՝ հեռախոսակապը։ Խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար անմիջապես կապ է հաստատվել ծառայություն մատուցող հեռահաղորդակցական ընկերությունների հետ, որոնց կողմից շուրջ մեկ օր կատարված աշխատանքների արդյունքում կապը վերականգնվել է: Հարկ է նշել, որ նմանատիպ խնդիրները չեն կրում պարբերական բնույթ, իսկ առաջանալու դեպքում, որպես կանոն, դրանք լուծվում են 1-2 ժամվա ընթացքում»։ Հուսանք, որ հենց այսպես է իրականությունը` խնդիրը կարգավորվել է: Կսպասենք ՔԿՀ-ից հետադարձ կապի: Ազատազրկված, ընտանիքներից մեկուսացված մարդիկ իրավունք ունեն անխափան կապ ունենալու իրենց հարազատների հետ: Ազատազրկումը չի նշանակում հարազատների հետ շփումից զրկում եւ լրացուցիչ պատիժների կիրառում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

76 դպրոցից 21-ում վարչատնտեսական համակարգող են նշանակել

76 դպրոցից 21-ում վարչատնտեսական համակարգող են նշանակել Sat, 18 Jul 2026 15:15:29 +0400 Այս տարվա…

10 րոպե ago

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը Sat, 18 Jul 2026 15:00:51 +0400…

25 րոպե ago

Տանս մոտով անցնի՝ կկրակեմ. ոստիկանը սպառնացել ու սպանել է շանը

Տանս մոտով անցնի՝ կկրակեմ. ոստիկանը սպառնացել ու սպանել է շանը Sat, 18 Jul 2026 14:45:50…

40 րոպե ago

Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը Sat, 18 Jul 2026 14:30:24…

55 րոպե ago

Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում

Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում Sat, 18 Jul 2026 14:15:25…

1 ժամ ago

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել

Պետական դավաճանության կասկածանքով կանայք են ձերբակալվել Sat, 18 Jul 2026 14:00:42 +0400 Ղրիմում ՌԴ երկու…

1 ժամ ago