Ավելի վտանգավոր է կեղծ սերը, քան բաց թշնամանքը

Ավելի վտանգավոր է կեղծ սերը, քան բաց թշնամանքը

Sat, 18 Jul 2026 17:15:18 +0400


Հոգեբանության մեջ մի պարզ օրինաչափություն կա․ երբ հակառակորդիդ չես կարողանում հաղթել բաց պայքարով, փոխում ես մարտավարությունը։ Եթե ուժով չես կարողանում կոտրել, փորձում ես «սիրով» մոտենալ։ Սա մանիպուլյացիայի ամենատարածված ձևերից մեկն է։

Նիկոլ Փաշինյանը ութ տարի պայքարեց Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևոր հայրերի դեմ։ Եկեղեցու շրջափակում, հոգևորականների ձերբակալություններ, Եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձեր… Չզլացավ նաև միջամտել Եկեղեցու ներքին կյանքին՝ առաջ մղելով իր համար ընդունելի հոգևորականների նշանակման գաղափարը։ Այնպիսի վիճակ ստեղծվեց, որ Եկեղեցին, ինչպես թշնամու հարձակման ժամանակ, հնչեցրեց իր զանգերը։ Այդ ամենը հիշեցնելու կարիք չկա․ ժողովուրդը հիշում է։

Բայց Եկեղեցին չընկրկեց։

Այսօր նույն մարդը հաճախակի այցելում է վանքեր, օրհնություն է ստանում, Հայոց պատմություն է ուսումնասիրում, սելֆիներ անում։ Ասես ոչինչ չի եղել։ Ասես երեկվա պայքարը չի եղել։ Այսօր արդեն ներկայանում է որպես Եկեղեցու սիրող ու հավատարիմ զավակ։

Հենց սա է ամենավտանգավորը։

Բաց հակառակորդից մարդիկ զգուշանում են։ Բայց երբ նույն մարդը հանկարծ սկսում է «սեր» ցույց տալ, շատերը կարող են մտածել, թե ամեն ինչ փոխվել է։ Հոգեբանական նման իրավիճակներում ամենամեծ վտանգը հենց զգոնության կորուստն է։

Իմ կարծիքով, այսօրվա ցուցադրական «սերը» շատ ավելի վտանգավոր է, քան երեկվա բաց պայքարը։ Բաց պայքարը բոլորը տեսնում են։ Իսկ կեղծ մտերմությունը կարող է ավելի հեշտ մոլորեցնել մարդկանց։ Երբ ուժով չեն կարողանում մտնել դռնից, հաճախ փորձում են ներս մտնել ժպիտով։

Պատմությունն ու հոգեբանությունը նույն բանն են հուշում․ ամենավտանգավոր հակառակորդը միշտ չէ, որ նա է, ով բացահայտ պայքարում է։ Երբեմն ավելի վտանգավոր է նա, ով երկար տարիների թշնամանքից հետո հանկարծ ներկայանում է սիրող ու հավատարիմ բարեկամի կերպարով։

Որովհետև բաց թշնամուց զգուշանում են, իսկ կեղծ սիրուն՝ հավատում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը Fri, 06 Nov 2026 21:00:15 +0400 Հայազգի նկարիչ Մհեր Խաչատրյանը` he…

7 րոպե ago

Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել

Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել Fri, 06 Nov 2026 20:45:53 +0400…

21 րոպե ago

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը Fri, 06 Nov 2026 20:40:09 +0400 Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում…

27 րոպե ago

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք Fri, 06 Nov 2026 20:37:35 +0400 Բոլոր պրոցեսների հիմքում պետք…

30 րոպե ago

Օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չպետք է վերարտադրվեն

Օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չպետք է վերարտադրվեն Fri, 06 Nov 2026 20:29:41 +0400 1.…

37 րոպե ago

Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են

Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են Fri, 06 Nov 2026 20:26:47 +0400 Երգիչ Մհեր Արմենիան…

40 րոպե ago