Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին

Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին

Sat, 18 Jul 2026 20:45:18 +0400


Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների վերականգնման, ինչպես նաև հումանիտար հարցերի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների վրա։

«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման հարցում»,– ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է կարևորել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա

Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա Sun, 19 Jul 2026…

16 րոպե ago

Որքան վնաս է հասցրել Ուկրաինան

Որքան վնաս է հասցրել Ուկրաինան Sun, 19 Jul 2026 21:15:36 +0400 Ուկրաինայի անվտանգության ուժերը Ստավրոպոլի…

31 րոպե ago

Ադրբեջանի ճնշումից հետո «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Կնեսետի օրակարգից

Ադրբեջանի ճնշումից հետո «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Կնեսետի օրակարգից Sun, 19 Jul 2026 21:00:06…

47 րոպե ago

Ոստիկանության ծառայողների կողմից 3 տարի առաջ տեղի ունեցած uպանnւթյանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

Ոստիկանության ծառայողների կողմից 3 տարի առաջ տեղի ունեցած uպանnւթյանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Sun, 19…

1 ժամ ago

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ Sun, 19 Jul 2026 20:30:41 +0400 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը…

1 ժամ ago

Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է

Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Sun, 19 Jul 2026 20:15:53 +0400…

2 ժամ ago