Ավետիս Առաքելյանը` կուլիսային պայմանավորվածությունների, շրջանառվող խոսակցությունների մասին

Ավետիս Առաքելյանը` կուլիսային պայմանավորվածությունների, շրջանառվող խոսակցությունների մասին

Sun, 19 Jul 2026 15:56:56 +0400


Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը անդրադարձել է Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի փոփոխությունից հետո շրջանառվող այն խոսակցություններին, թե իբր քաղաքապետի, նրա ընտանիքի և իշխանության միջև կարող են լինել կուլիսային պայմանավորվածություններ։
Հանրային դաշտում քննարկվում էր վարկածը, թե հնարավոր է՝ պայմանավորվածություն ձեռք բերված լինի, ըստ որի՝ Առաքելյանը, որ Ղուկասյանի փեսան է, կվերցնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, իսկ Գյումրու քաղաքային իշխանությունը կանցնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ դրա դիմաց դադարեցնելով Ղուկասյանների նկատմամբ իրավական գործընթացները։
Ավետիս Առաքելյանը հերքել է նման տեղեկությունները՝ ընդգծելով, որ որևէ պայմանավորվածություն գոյություն չունի։
«Վարդան Ղուկասյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նման բաներ չեն կարող լինել։ Ինչ-որ կուլիսային պայմանավորվածություններ նրա դեպքում պարզապես բացառվում են։ Ես նույնպես որևէ նման գործընթացի մեջ չեմ»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ իր նախկին հայտարարությունը, թե Վարդան Ղուկասյանին այլևս իրավական հիմք չկա անազատության մեջ պահելու համար, պայմանավորված է եղել ոչ թե որևէ պայմանավորվածությամբ, այլ իր մասնագիտական գիտելիքներով։
«Երևի իմ հարցազրույցում մի փոքր սխալ ընկալման տեղիք տվեց այն, երբ ասացի, որ Վարդան Ղուկասյանին այլևս որևէ իրավական հիմք չկա անազատության մեջ պահելու համար։ Ես դա ասել եմ՝ ելնելով իմ իրավաբանական կրթությունից և իրավական գիտելիքներից»,– նշել է նա։
Առաքելյանը նաև ընդգծել է, որ Վարդան Ղուկասյանը այս պահին լիարժեք ազատության մեջ չէ, քանի որ շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններում։
«Վարդան Ղուկասյանը հիմա էլ գտնվում է կալանքի տակ՝ տարբեր սահմանափակումներով։ Սա նշանակում է, որ նա ազատության մեջ չէ, պարզապես խափանման միջոցն է փոխվել»,– ասել է քաղաքապետի պաշտոնակատարը։

«Վարդան Ղուկասյանը միշտ եղել է պարզ ու շիտակ՝ հանուն իր ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության։ Մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածել ենք, և թող բոլորը իմանան՝ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն չկա»,– եզրափակել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մյուս ուժերը նեղված են

«Հրապարակ»․ Մյուս ուժերը նեղված են Fri, 06 Nov 2026 10:45:37 +0400 Նիկոլ Փաշինյանը երեք ընդդիմադիր…

16 րոպե ago

Հիմարություն է․ իրենց ասելով՝ Կարապետյանն ինքն իրեն թալանել է

Հիմարություն է․ իրենց ասելով՝ Կարապետյանն ինքն իրեն թալանել է Fri, 06 Nov 2026 10:37:02 +0400…

25 րոպե ago

ԱՄՆ Կոնգրեսի հայամետ բևեռն ամրապնդեց դիրքերը․ Բաքվում հիստերիա է

ԱՄՆ Կոնգրեսի հայամետ բևեռն ամրապնդեց դիրքերը․ Բաքվում հիստերիա է Fri, 06 Nov 2026 10:30:08 +0400…

32 րոպե ago

«Հրապարակ»․ 2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը

«Հրապարակ»․ 2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը Fri, 06 Nov 2026 10:25:06…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Պատմական անցյալն ուրացողը չի կարող խաղաղություն հաստատել

«Հրապարակ»․ Պատմական անցյալն ուրացողը չի կարող խաղաղություն հաստատել Fri, 06 Nov 2026 10:15:21 +0400 Ազգային…

46 րոպե ago

Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը

Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը Fri, 06 Nov 2026 10:09:47 +0400 Բոլորին…

52 րոպե ago