Իսկ ի՞նչ կասեր Սպիտակ տունը Հայաստանի հավաքականի դեպքում

Իսկ ի՞նչ կասեր Սպիտակ տունը Հայաստանի հավաքականի դեպքում

Sun, 19 Jul 2026 17:15:44 +0400


Մի քանի խոսք այս թեմայի մասին։

Օրինակ, ի՞նչ կասեր Սպիտակ տունը, եթե այսպիսի մի ակցիա իրականացներ Հայաստանի ազգային հավաքականը։ Կասե՞ր, որ հայերն ունեն դրա իրավունքը, որովհետեւ իրենց սահմանադրությամբ կա հղում Անկախության հռչակագրին, իսկ հռչակագրում էլ կա 1989 թվականի դեկտեմբերի 1–ի որոշման հիշատակում։

Եթե գնահատենք հայ–ադրբեջանական պրոցեսի հանդեպ այսօրվա վերաբերմունքով՝ չէր ասի։ Որովհետեւ այսօր ԱՄՆ մեկն է այն կողմերից, որոնք ակնկալում են, որ Հայաստանը հեռացնի Անկախության հռչակագրի հղումը, Հայաստանը հրաժարվի Արցախից եւ իր մնացյալ իրավունքներից, միայն թե արագորեն կառուցվի Թրամփի ուղին։ Այլապես, ԱՄՆ չէր աջակցի Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։

Բայց, այստեղ գալիս ենք առանցքային, ողնաշարային կետին։ Իսկ, եթե Հայաստանի իշխանությունը որդեգրել է անձնատուր լինելու եւ հրաժարումի մոտեցումը, ինչպե՞ս եւ ինչու՞ պետք է ԱՄՆ դավանի հակառակը, եթե հակառակը իր համար բոլորովին անհրաժեշտություն չէ, եւ ավելին՝ նույնիսկ ավելորդ գլխացավանք է իր անհրաժեշտությունները իրականություն դարձնելու ճանապարհին։

Բայց, եթե Հայաստանը չհրաժարվեր, չվարեր անձնատուր լինելու քաղաքականություն, ԱՄՆ գուցե դժկամությամբ, սակայն մեծ հավանականությամբ՝ կաշխատեր Հայաստանի հետ, Հայաստանի մոտեցումների հետ։ Եվ այդ պարագայում, եթե պատկերացնենք տեսականում, Սպիտակ տունը կարող էր նաեւ խոսել Հայաստանի հավաքականի իրավունքի մասին, ինչպես մատնացույց է անում արգենտինացիների իրավունքը։

Համեմատականս իհարկե զգալիորեն պարզունակ է, բայց բուն հարցն այստեղ այն է, որ ամեն ոք նախ ինքն է իր իրավունքի տերը, եթե խսքը միջազգային հարաբերությունների մասին է։ Եվ հետո միայն, երբ տիրություն անելու կամքը եւ իմաստնությունը հաստատուն է, գտնվում են այդ իրավունքի կայուն գործընկերներ։

Կրկնեմ, շեշտեմ՝ գործընկերներ, այլ ոչ թե խնամակալներ։ Որովհետեւ մեր հանրային գիտակցույան մեջ, դաշնակից կամ գործընկեր հասկացությունը «խնամակալի» հոմանիշն է։ Մինչդեռ այդպես չէ։ Դաշնակիցը կամ գործընկերը խնամակալ չէ։ Ավելին, կարող է նույնիսկ շատ հարցերում լինել անգամ հակոտնյա դիրքերում։ Բայց, երբ ձեւավորվում է ամուր ու խորքային գիտակցումը, որ դաշնակիցը կամ գործընկերը խնամակալ չեն, գալիս է նաեւ անգամ տարակարծությունների պայմաններում նրանց հետ արդյունավետ աշխատելու հմտությունն ու տեսա եւ մտահորիզոնը։

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փորձում են կարգավորել Ուկրաինական հակամարտությունը․ ամերիկացի դիվանագետ

Փորձում են կարգավորել Ուկրաինական հակամարտությունը․ ամերիկացի դիվանագետ Sun, 20 Sep 2026 18:30:02 +0400 ԱՄՆ նախագահ…

21 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել Sun, 20 Sep 2026 18:17:51 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը…

33 րոպե ago

Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Sun, 20 Sep 2026 18:15:53 +0400 Մահացել է, քաղաքագետ, տարածաշրջանային…

35 րոպե ago

Զիդանը որոշում է կայացրել հավաքականի ավագի հարցում․ մանրամասներ

Զիդանը որոշում է կայացրել հավաքականի ավագի հարցում․ մանրամասներ Sun, 20 Sep 2026 18:00:42 +0400 Ֆրանսիայի…

50 րոպե ago

Կրակել էր հարսանիքի ժամանակ

Կրակել էր հարսանիքի ժամանակ Sun, 20 Sep 2026 17:45:46 +0400 Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են…

1 ժամ ago

Նոբելյան մրցանակի հոնարարների գումարն ավելացրել են

Նոբելյան մրցանակի հոնարարների գումարն ավելացրել են Sun, 20 Sep 2026 17:30:01 +0400 Նոբելյան հիմնադրամը ավելացրել…

1 ժամ ago