Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի․ Թանդիլյան

Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի․ Թանդիլյան

Mon, 20 Jul 2026 12:45:58 +0400


Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որի գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, և իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

«Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ավարտվում են անդառնալի ողբերգություններով։ Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որի գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, և իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքը, որի պատասխանատուներն այդպես էլ գլուխ չհանեցին ապօրինի զենքի շրջանառության վերահսկողության մեխանիզմներից ու երկրում կարգուկանոն սահմանելու մեթոդներից։

Բայց հատկապես առավել ցավալի է արձանագրել, որ մեր ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը։ Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը։ Երբ երկրի ղեկավարը մշտապես հասարակությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», վիրավորում ու թիրախավորում է այլ կարծիք ունեցող քաղաքացիներին, դժվար է ակնկալել, որ հասարակության մեջ կհաստատվեն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության զգացումներ։ Ընդհակառակը՝ ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ ագրեսիան սկսում է ընկալվել որպես խնդիրներ լուծելու բնական միջոց։ Մենք բոլորս դարձել ենք նման իրադարձությունների պոտենցիալ զոհերը, որովհետև երբեք չգիտես՝ հաջորդ վայրկյանին ով կարող է զենք կիրառել ավտոմեքենան կայանելու, ճանապարհը չզիջելու կամ նույնիսկ երեխաների միջև ծագած սովորական վեճի կամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի գլխին փչել է «ռազբորկա» կազմակերպել բնակելի շենքերի հարևանությամբ, մարդաշատ վայրերում, երեխաների ներկայությամբ։

Ի՞նչ է անում իրավապահ համակարգը հանրային անվտանգության լրջագույն խնդրի լուծման համար։ Ի՞նչ է անում, որ գնալով ավելի բարձիթողի ու քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Թե՞ համակարգի ողջ ներուժը կենտրոնացած է իշխանության համար անհարմար մարդկանց հետապնդելու և քաղբանտարկյալների գործերով զբաղվելու վրա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն Fri, 06 Nov 2026 23:46:46…

7 ժամ ago

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան…

7 ժամ ago

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար Fri, 06 Nov 2026 23:30:25…

7 ժամ ago

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ Fri, 06 Nov 2026 23:23:03 +0400 Ճապոնական էլեկտրոնիկայի…

7 ժամ ago

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը Fri, 06…

7 ժամ ago

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43…

7 ժամ ago