Ագարակում նշեցին Լեռնագործի և մետալուրգի օրը

Ագարակում նշեցին Լեռնագործի և մետալուրգի օրը

Mon, 20 Jul 2026 17:54:05 +0400


Հուլիսի 18-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցան Լեռնագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառումներ։

Տոնակատարության նախաձեռնողն ու կազմակերպիչը Մեղրիի տարածաշրջանում գործունեություն ծավալող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որը տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկություններից և գործատուներից մեկն է։

Տոնական միջոցառումները մեկնարկեցին կոմբինատի վարչական շենքում, որտեղ բացվեց ընկերության աշխատակիցներին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցադրությունը ներկայացնում էր այն մարդկանց, որոնց ամենօրյա նվիրումն ու աշխատանքը կարևոր ներդրում են հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման գործում։

Տոնակատարության գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Ագարակի կենտրոնական հրապարակում, որտեղ անցկացվեց պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի լավագույն աշխատակիցներն ու աշխատանքի վետերանները՝ բարձր մասնագիտական պատրաստվածության, բարեխիղճ աշխատանքի և երկարամյա ծառայության համար։

Ոլորտի աշխատողներին շնորհավորելու էին եկել համայնքի ղեկավարությունը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը։ Իրենց ելույթներում նրանք բարձր գնահատեցին հանքագործների և մետալուրգների դերը երկրի և տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ նվիրված և պատասխանատու աշխատանքի համար։

Տոնական միջոցառումները եզրափակվեցին մեծ համերգային ծրագրով՝ հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչների և երաժշտական խմբերի մասնակցությամբ։

Երեկոյի գեղեցիկ ավարտը դարձավ տոնական հրավառությունը, որը լուսավորեց Ագարակի երկինքը և անմոռանալի տոնական տրամադրություն պարգևեց քաղաքի բնակիչներին ու հյուրերին։

Տոնը դարձավ հարգանքի և երախտագիտության գնահատական այն մարդկանց նկատմամբ, որոնց ամենօրյա աշխատանքը կարևոր հիմք է հանդիսանում արդյունաբերության զարգացման ու տարածաշրջանի բարեկեցության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետության համը

Պետության համը Wed, 22 Jul 2026 12:45:04 +0400 Աշխարհի բոլոր պետություններն, արդյոք, նույն հա՞մն ունեն,…

12 րոպե ago

Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը

Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Wed, 22 Jul 2026 12:30:57 +0400 ԱՄՆ…

26 րոպե ago

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ Wed, 22 Jul 2026 12:15:56…

41 րոպե ago

Քննադատել է նախկին նախագահին

Քննադատել է նախկին նախագահին Wed, 22 Jul 2026 12:00:07 +0400 Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Սենատում…

57 րոպե ago

Գյուղացին այսուհետ հունձի ժամանակ կվճարի միայն դիզվառելիքի և կոմբայնավարի գումարը. Կարապետյան

Գյուղացին այսուհետ հունձի ժամանակ կվճարի միայն դիզվառելիքի և կոմբայնավարի գումարը. Կարապետյան Wed, 22 Jul 2026…

1 ժամ ago

Նոր վարչապետը հայտարարել է իր առաջին որոշման մասին

Նոր վարչապետը հայտարարել է իր առաջին որոշման մասին Wed, 22 Jul 2026 11:30:01 +0400 Մեծ…

1 ժամ ago