Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

Mon, 20 Jul 2026 19:45:35 +0400


Հայաստանի Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին «Հրապարակ»֊ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ռոտենբերգը պահանջում է Երևանի Հ.Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքի վաճառքի իրական գնորդ ճանաչել իրեն, նշված գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքները։ Փաստաթղթերով գնորդ է նշվել Մաքսիմուս Տիգրանի Արզաքանցյանը, սակայն, հայցվոր կողմի պնդմամբ, գույքի իրական գնորդը եղել է Նատալյա Սերգեյի Ռոտեմբերգը։ Հիշեցնենք՝ Տիգրան Արզաքանցյանը եւ Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են հուլիսի 10-ին։

Ավելի վաղ Ռոտենբերգն իրավապահ մարմիններին հաղորդում էր ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, որի հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հերքում է բոլոր մեղադրանքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսներն էլի բնակավայր են գրավել

Ռուսներն էլի բնակավայր են գրավել Wed, 23 Sep 2026 15:30:35 +0400 Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկողության տակ…

3 րոպե ago

Խարբերդի մանկատան նախկին տնօրենը` երեխայի ծեծի դեպքի մասին

Խարբերդի մանկատան նախկին տնօրենը` երեխայի ծեծի դեպքի մասին Wed, 23 Sep 2026 15:29:27 +0400 Latest…

4 րոպե ago

Ովքեր են ծնվել այսօր․ մի շարք հայտնի անուններ

Ովքեր են ծնվել այսօր․ մի շարք հայտնի անուններ Wed, 23 Sep 2026 15:15:41 +0400 Այսօր՝…

18 րոպե ago

ՔՊ-ականները բոյկոտեցին նիստը

ՔՊ-ականները բոյկոտեցին նիստը Wed, 23 Sep 2026 15:11:45 +0400 Latest news from Secure News Portal…

22 րոպե ago

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի գործն ուղարկվել է նոր քննության

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի գործն ուղարկվել է նոր քննության Wed, 23 Sep 2026…

27 րոպե ago

Հայուհիներն ընդդեմ ադրբեջանցիների․ օրվա իրադարձությունը

Հայուհիներն ընդդեմ ադրբեջանցիների․ օրվա իրադարձությունը Wed, 23 Sep 2026 15:00:49 +0400 Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել…

33 րոպե ago