Ներարկում են կատարել օգտագործված ասեղով․ վարակվել է ինֆեկցիայով․ սկանդալ Բաքվում

Ներարկում են կատարել օգտագործված ասեղով․ վարակվել է ինֆեկցիայով․ սկանդալ Բաքվում

Tue, 21 Jul 2026 20:15:09 +0400


Ադրբեջանում, Բաքվում, նոր սկանդալ է։ Կիզակետում տեղի բուժհաստատություններից մեկն է՝ Կենսաբանական բժշկության կլինիկան։ Հիվանդանոցի պացիենտներից մեկը մեղադրել է կլինիկայի աշխատակիցներին, որ իրեն ներարկում են կատարել արդեն օգտագործված ասեղով, ինչի հետեւանքով վարակվել է ինֆեկցիայով։ Բուժառուն տվյալ հիվանդանոց դիմել է միջողային ճողվածքի բուժման համար։ Բժիշկներից մեկը ներարկում է կատարել՝ օգտագործելով արդեն մեկ անգամ ներարկում կատարած ասեղ։ Բուժառուն վարակվել է վիրուսով։ Բողոքը ներկայացրել է կին բուժառուի ամուսինը։ Բուժառուի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա բուժումը շարունակում է այլ հիվանդանոցում։ Բողոքը ներկայացնողը հայտարարել է, որ ունի տեսանյութեր եւ աուդիոնյութեր, որոնք հաստատում են իր բողոքի հիմնավորված լինելը։Հաղորդման մեջ ասվում է նաեւ, որ տվյալ ռեպորտաժի պատրաստման ժամանակ լրատվամիջոցի խումբը կլինիկայի ղեկավարության կողմից ենթարկվել է հարձակման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին

Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին Fri, 24 Jul 2026 09:30:21 +0400 Գիշերը Ռուսաստանի…

29 րոպե ago

Աննախադեպ է ստեղծված իրավիճակը

Աննախադեպ է ստեղծված իրավիճակը Fri, 24 Jul 2026 09:15:00 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար…

45 րոպե ago

Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան

Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Fri, 24 Jul 2026…

58 րոպե ago

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում Fri, 24 Jul 2026 03:00:41 +0400 Գերմանիայում Դյուսելդորֆի դատախազությունը…

7 ժամ ago

Քաղաքապետի են սպանել

Քաղաքապետի են սպանել Fri, 24 Jul 2026 02:00:29 +0400 Սպանել են Մեքսիկայի Տեմոակ քաղաքի ղեկավար…

8 ժամ ago

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Fri, 24 Jul 2026 01:00:11 +0400 Միացյալ Նահանգներում կարմրկով…

9 ժամ ago