Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Ներարկում են կատարել օգտագործված ասեղով․ վարակվել է ինֆեկցիայով․ սկանդալ Բաքվում

Ներարկում են կատարել օգտագործված ասեղով․ վարակվել է ինֆեկցիայով․ սկանդալ Բաքվում

Tue, 21 Jul 2026 20:15:09 +0400


Ադրբեջանում, Բաքվում, նոր սկանդալ է։ Կիզակետում տեղի բուժհաստատություններից մեկն է՝ Կենսաբանական բժշկության կլինիկան։ Հիվանդանոցի պացիենտներից մեկը մեղադրել է կլինիկայի աշխատակիցներին, որ իրեն ներարկում են կատարել արդեն օգտագործված ասեղով, ինչի հետեւանքով վարակվել է ինֆեկցիայով։ Բուժառուն տվյալ հիվանդանոց դիմել է միջողային ճողվածքի բուժման համար։ Բժիշկներից մեկը ներարկում է կատարել՝ օգտագործելով արդեն մեկ անգամ ներարկում կատարած ասեղ։ Բուժառուն վարակվել է վիրուսով։ Բողոքը ներկայացրել է կին բուժառուի ամուսինը։ Բուժառուի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա բուժումը շարունակում է այլ հիվանդանոցում։ Բողոքը ներկայացնողը հայտարարել է, որ ունի տեսանյութեր եւ աուդիոնյութեր, որոնք հաստատում են իր բողոքի հիմնավորված լինելը։Հաղորդման մեջ ասվում է նաեւ, որ տվյալ ռեպորտաժի պատրաստման ժամանակ լրատվամիջոցի խումբը կլինիկայի ղեկավարության կողմից ենթարկվել է հարձակման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ նվեր է ստացել Ջեքի Չանը՝ Բաքվում

Ինչ նվեր է ստացել Ջեքի Չանը՝ Բաքվում Tue, 18 Aug 2026 23:00:17 +0400 Ադրբեջանում ավարտվել …