Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Ահա, Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը

Ահա, Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը

Tue, 21 Jul 2026 20:30:40 +0400


Ոմանք ինձ մեղադրում են, թե փորձում եմ Փաշինյանի մեղքը նվազեցնել` ներկայացնում եմ, թե անձի երկատում, հոգեկան խանգարման դրսևորումներ կան նրա մոտ, մինչդեռ սա հստակ ծրագիր է, պլանավորված դավաճանություն, որի հիմքերը դեռ 18-ից առաջ են դրվել: Ոմանք էլ ինձ մեղադրում են, թե իրենց «փրկիչին» վարկաբեկում եմ, նսեմացնում նրա արժեքը, իսկ նա մեզ «խաղաղություն, բարեկեցություն, ասֆալտ, նոր դպրոցներ…» է տվել:

Բոլոր կարծիքներն, իհարկե, կյանքի իրավունք ունեն, բայց եկեք ելնենք փաստերից, տարանջատենք ճանճերը կոտլետից և անմեղության կանխավարկածը չխախտենք:

Կարող է և մի հրեշավոր ծրագիր է գործարկվել 2018 թվին, բայց ես շատ լավ հիշում եմ երկրով մեկ ծավալված պայքարը, ամենավերջին գյուղում անգամ ընթացող ակցիաները և ապրիլի 23-ին բացված շամպայնի շշերի որոտը Երևանում: Գոնե դա չէր կարող մութ ուժերի կողմից այլ երկրում պլանավորված լինել…

Ես նաև հետևել ու տեսել եմ այն դեգրադացիան, որն ապրել է այդ երիտասարդների խմբակը 18-ից մինչ այսօր: Արձանագրել եմ հազարավոր հակասությունները, վայրիվերումները, հուսահատությունից ծնված կռուտիտները, փակուղուց ծագած չարությունը, խեղճությունից բխող թուլամորթությունը, աթոռների հանդեպ սիրուց և աթոռ չունենալու վախից սկիզբ առնող ստորությունները…

Ես ուզում եմ, որ կարողանանք տարբերակել ոչ իրենց մեղքով առաջացած իրավիճակը` իրենց սրիկայության ու ստորության արդյունքում ծնված աղետից:

Որ շատ խոհափիլիսոփայական չլինի գրածս, օրինակների վրա ասեմ: Կիրանցի, Շուռնուխի մի մասի, Ջերմուկում, Սև լճում թշնամու ներկայության հետ համակերպվելը, ինչքան էլ այս իշխանության ողորմելի ու խեղճ, անկարող ու վախկոտ լինելու մասին է վկայում, կարելի զինված ու ագրեսիվ հակառակորդի անհամարժեք ուժով ու նոր պատերազմի վախով բացատրել: Ասել` դե, պատերազմում պարտվել ենք, պարտվածը կապիտուլյացիայի էլ է ենթարկվում: Բայց Արարատի սիմվոլից հրաժարվելը, Արևմտյան Հայաստանը ժխտելը, Արցախի մասին հիշողությունն ու ինստիտուտները մոլագարի նման ոչնչացնելը… բացառապես իշխանություն ունեցողների ստոր ու նենգ բնույթի, հակահայ լինելու մասին է վկայում:

Գուցե Բաքվի բանտում գտնվողների հարցով զբաղվելու ուժ և կարողություն այս ապիկարները չունեն (չնայած դա կարող էին հազար այլ ձևով անել), կամ դուխ չունեն (նախկին դուխովները) Ալիևին պատասխանելու, բայց ընդդիմադիրների դեմ վայրահաչելը, անհիմն բանտարկելը, ոմանց ունեցվածքը խլելը, կզցնել- սատկացնելու լեքսիկոնը նողկալի են և սրանց չմարդ, չհայ լինելու մասին են վկայում:

Մի մարդ, ով իր ողջ կյանքում ազատ արտահայտվել է, իշխանության հասցեին բերանը եկածն ասել, նախագահներին ու վարչապետներին չի խնայել, հիմա մարդկանց կալանավորում է իրեն քննադատելու համար: Ողջ կյանքում խոսել է ընտրակեղծիքներից, հիմա Վահագն Հովակիմյանի ձեռքով մի ողջ կուսակցություն է ապօրինաբար դուրս թողնում խորհրդարանից ու 60 հազար քվե է չեղարկում: Ի՞նչ որակում տաս այս ամենին… շիզոֆրենիկ ու հանցագործ պահվածք

Քաղաքական գործիչների վարույթներին ծանոթանալիս էլ դժվար է եզրակացնել, որ դրանք ադեկվատ, իրավունքի տարրական նորմերին ծանոթ մարդիկ են հարուցել: Արմեն Աշոտյանի նախարար ժամանակ ինչ որ բուհում ինչ որ տարածք են սեփականաշնորհել: Ավետիք Չալաբյանը Ռուսաստանի ինչ որ ներկայացուցչի հետ զրույց է ունեցել (արևմտամետ կոչվածներն ամեն օր են նման զրույցներ ունենում եվրոպացիների հետ): Դավիթ Ղազինյանին մեղադրում են 2 կնոջ զրույցի պատճառով, իսկ ինքն այդ կանանց չի ճանաչում…

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան

«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Tue, 22 Sep 2026 …