Մեկ դրամն էլ է շատ, որ ձեր իշխանությունը ստանում է…

Մեկ դրամն էլ է շատ, որ ձեր իշխանությունը ստանում է…

Fri, 24 Jul 2026 13:15:54 +0400


Տարոն Չախոյանին, կարծես, հանգիստ չի տալիս այն միտքը, որ Սամվել Կարապետյանը հայտարարել էր՝ եթե ընտրվի վարչապետ, պատրաստ է աշխատել 1 դրամով։

Երիտասարդին հիշեցնեմ՝ այդ խոստումը վերաբերում էր վարչապետի պաշտոնին ընտրվելուն։ Այսինքն՝ այն կարելի էր ստուգել միայն այն դեպքում, եթե այդ մարդը դառնար վարչապետ։ Բայց Սամվել Կարապետյանը վարչապետ չի ընտրվել, հետևաբար ինչպե՞ս կարող էր 1 դրամով աշխատել կամ իր խոստումը կատարել։ Սա նույնն է, ինչ ասել․ «Տեսա՞ք, լողալ չգիտի», երբ մարդը նույնիսկ ջուրը չի մտել։

Այդուհանդերձ, Տարոն Չախոյանը մեծ վստահությամբ եզրակացնում է․ «1 դրամով աշխատելու թեզը նախընտրական փուչիկ էր, որն ընտրություններից հետո, ինչպես և սպասվում էր, պետք է պայթեր»։

Եթե 1 դրամի խոստումը նախընտրական փուչիկ էր, ապա նույն չափանիշով եկեք հիշենք նաև այն խոստումներն ու հայտարարությունները, որոնք տարիներ շարունակ տվել է ձեր իշխանությունը։ Սկսենք «Արցախը Հայաստան է, և վերջ»-ից, հասնենք «Աղդամը իմ հայրենիքն է»-ին։ Մնացածը նույնիսկ թվարկել պետք չէ․ ժամանակը ցույց է տվել, որ շատ հայտարարություններ իրականության հետ լուրջ հակասության մեջ են հայտնվել։
Բայց ամենազավեշտալին այն է, որ հիմա վարչապետի պաշտոնին վերաբերող խոստումը փորձում են տեղափոխել պատգամավորի աշխատանքի վրա։

«Ձևիստները փաստորեն 1 դրամով միայն վարչապետ էին պատրաստ աշխատել, իսկ պատգամավոր՝ ոչ»։
Այստեղ առաջանում է մի պարզ հարց․ ինչո՞ւ եք վարչապետի պաշտոնին վերաբերող խոստումը մեխանիկորեն դարձնում պատգամավորի պարտավորություն։ Եթե մարդն ասել է՝ «եթե վարչապետ ընտրվեմ, կաշխատեմ 1 դրամով», ապա խոսքը չէր վերաբերում պատգամավորի մանդատին։

Իսկ եթե իսկապես խոստումների չափանիշով ենք գնահատում քաղաքական ուժերին, ապա այդ չափանիշը պետք է կիրառել բոլորի նկատմամբ, ոչ թե ընտրովի։

Եվ այդ դեպքում ակնհայտ է դառնում մեկ բան․ 1 դրամն էլ է շատ այն իշխանության համար, որը տարիներ շարունակ սեփական խոստումների համար պատասխան չի տվել։ Հետևաբար՝ մեկ դրամն էլ է շատ, որ ձեր իշխանությունը ստանում է մեր հարկերից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Դիլիջանի նոտարն ամեն օր 200 կմ ճանապարհ է անցնում

«Հրապարակ». Դիլիջանի նոտարն ամեն օր 200 կմ ճանապարհ է անցնում Thu, 10 Sep 2026 12:45:39…

11 րոպե ago

Հայաստանի պատմական ժառանգությունը համալրվել է․ 13 օբյեկտ նոր կարգավիճակ է ստացել

Հայաստանի պատմական ժառանգությունը համալրվել է․ 13 օբյեկտ նոր կարգավիճակ է ստացել Thu, 10 Sep 2026…

19 րոպե ago

ՌԴ-ում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը՝ այլևս հանցագործ

ՌԴ-ում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը՝ այլևս հանցագործ Thu, 10 Sep 2026 12:30:23 +0400 Սանկտ Պետերբուրգում…

26 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին խցում խնամող անձ է օգնում

Գագիկ Խաչատրյանին խցում խնամող անձ է օգնում Thu, 10 Sep 2026 12:17:20 +0400 Գրել էինք,…

39 րոպե ago

«Հրապարակ». Ինչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում

«Հրապարակ». Ինչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում Thu, 10 Sep 2026 12:15:12 +0400 Մինչ…

41 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին բերել են դատարան․ մանրամասներ

Գագիկ Խաչատրյանին բերել են դատարան․ մանրամասներ Thu, 10 Sep 2026 12:11:16 +0400 ՀՀ հակակոռուպցիոն դատարանի…

45 րոպե ago