Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում

Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում

Fri, 24 Jul 2026 19:25:10 +0400


Երեկ գրել էինք, որ Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է եղել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն, հետագայում հափշտակել է այդ գումարը։

Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Քրեական վարույթը, մեր տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան՝ ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, եւ քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այսօր զրուցեցինք Վազգեն Աբգարյանի պաշտպան Մանուկ Կարապետյանի հետ, մեզ ասաց` իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, դրա հետ առնչություն չունի.

«Էդ ի՞նչ են քննություն արել, որ պարզել են` 2 տարի առաջ հանձնված գործով փակ ծրարի միջից հափշտակություն է արել։ Պարոն Աբգարյանը, ծրարի մեջ ծրար չի դրել, մի անգամ փաթեթավորվել էլ, հետո այն հանձնվել է ՔԿ-ի այլ ստորաբաժանման։ Ո՞ւր է գնացել, քանի՞ հոգու մոտով է անցել, նախաքննության ժամանակ ուշադրություն չի դարձվել։ Ծրարը նա հանձնել է ամբողջական վիճակում։ Իմաստ էլ չունի 500 դոլարը..էն չի այդ գումարը, որի տակ գիտակից քննիչը կմտնի»։

Քրեական վարույթից առաջ է Վազգեն Աբգարյանը դուրս եկել ՔԿ-ից` տեղափոխվելով մասնավոր ոլորտ։ Ըստ փաստաբանի` ՔԿ-ի հետ իր պաշտպանյալը կոնֆլիկտ չի ունեցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց Sat, 25 Jul 2026 23:45:51 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի…

5 ժամ ago

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Sat, 25 Jul 2026 23:30:15…

5 ժամ ago

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում Sat, 25 Jul 2026 23:15:25 +0400…

5 ժամ ago

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել Sat, 25 Jul 2026 23:14:13 +0400…

5 ժամ ago

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը Sat, 25 Jul 2026 23:00:08 +0400 Երգիչ…

6 ժամ ago

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ Sat, 25 Jul 2026 22:48:44…

6 ժամ ago