Երկու ահազանգ, մեկ մահ

Երկու ահազանգ, մեկ մահ

Sat, 25 Jul 2026 10:18:21 +0400


Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԵՐԿՈՒ ԱՀԱԶԱՆԳ. ՄԵԿ ՄԱՀ
Պարզվում է, որ մահվան ելքով տապալված բարդու մասին ՀՈԱԿ-ը տեղյակ էր ոչ թե դեպքից 8 օր առաջ, այլ առնվազն 3 ամիս։
Մարտին քաղաքացին Active Citizen հարթակում հայտնում է, որ ճանապարհի եզրին գտնվող բարդին ավելի քան 10 տարի վթարային վիճակում է և պետք է անհապաղ հատվի։ Տաթևիկ Բիջոյան
Հայտը փոխանցվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին։
Հայտը փակվում է «ԿԱՏԱՐՎԱԾ» կարգավիճակով։
Բայց ծառը չի հատվում։
Քաղաքացուն ասում են՝ կհատենք աշնանը (վթարային, մայրուղուն կից ծառի դեպքում)։
Հետո գալիս է հունիսը։
Նույն ծառի վերաբերյալ կրկին ահազանգ՝ գրավոր դիմումով։ Պատասխանում են՝ 15 օրվա ընթացքում կհատեն։
Եվս մեկ հնարավորություն՝ կանխելու ողբերգությունը։
Ութ օր անց ծառը տապալվում է։
Մարդ է մահանում։
Հիմա հարց.
Եթե մարտին արդեն որոշվել էր, որ ծառը պետք է հատվի, ապա ինչո՞ւ 2-րդ դիմումի դեպքում այն մինչև ողբերգությունը մնաց կանգուն։
Եթե դիմումը «կատարված» էր, ապա կոնկրետ ի՞նչ էր կատարված։
Քաղաքացիները ճանապարհին կից և վթարային ծառի համար երկու անգամ զգուշացրել են։
Համակարգը երկու անգամ ստացել է ահազանգը։
Բայց վտանգը չի վերացվել։
Հազարավոր կանաչ ծառեր հատվեցին, իսկ այս մեկ չոր ծառը ոչ մեկին չանհանգստացրեց։
Ծառը չընկավ անսպասելի։ Ինչո՞ւ նախազգուշացումները ոչինչ չփոխեցին։ Մեկ անտեսված ահազանգի գինը մարդու կյանքն էր։
Գագիկ Շամշյան, հանուն արդարության սա էլ լուսաբանեք, ինչպես նախորդ թեզը, թե քաղաքացիները խոչընդոտել են։ Հակառակը՝ բազմանգամ գրավոր դիմել են և վերջում մարդ մահացավ…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կրեմլում ուսումնասիրե՞լ են Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ կոշտ զեկույցը

Կրեմլում ուսումնասիրե՞լ են Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ կոշտ զեկույցը Wed, 21 Oct 2026 12:30:47 +0400 Կրեմլում…

20 րոպե ago

Միրզոյանը հստակ ասաց՝ ինչու Բաքուն չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը

Միրզոյանը հստակ ասաց՝ ինչու Բաքուն չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը Wed, 21 Oct 2026 12:29:42 +0400…

22 րոպե ago

Որոշողը մեկ հոգի է

Որոշողը մեկ հոգի է Wed, 21 Oct 2026 12:25:06 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

26 րոպե ago

ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացումից հետո ևս 2 փաստաթուղթ պետք է ստորագրվի

ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացումից հետո ևս 2 փաստաթուղթ պետք է ստորագրվի Wed, 21 Oct 2026 12:21:42…

30 րոպե ago

Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ ինքնիշխանության երաշխիքների մասին․ ի՞նչ է նախատեսում համաձայնագիրը

Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ ինքնիշխանության երաշխիքների մասին․ ի՞նչ է նախատեսում համաձայնագիրը Wed, 21 Oct 2026 12:16:18…

35 րոպե ago

«Հրապարակ». Եթե 81 տոկոսը չի հասկանում կարդացածը, դա նշանակում է, որ այդքան մարդ նաեվ իր ղեկավարի ասած խոսքը չի հասկանում

«Հրապարակ». Եթե 81 տոկոսը չի հասկանում կարդացածը, դա նշանակում է, որ այդքան մարդ նաեվ իր…

36 րոպե ago