Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Sat, 25 Jul 2026 11:15:59 +0400


Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը: ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հրամանով ավելի վաղ խորհրդարանի նախագահի աշխատակազմից ազատվել են նախագահի օգնականներ Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, Աշխեն Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդականներ Հովհաննես Նալբանդյանը և Ահարոն Ներսիսյանը։ Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Էդգար Մուրադյանը:

Ալեն Սիմոնյանի լիազորությունները լրանում են օգոստոսի երեքին, նրա հայտը հարազատ կուսակցությունը մերժեց ԱԺ նախագահի պաշտոնում շարունակելու համար, այդ պաշտոնը կհանձնեն Ռուբինյանին: Բայց առնվազն տարօրինակ է Սիմոնյանի կադրերի նկատմամբ նման վերաբերմունքը. եթե, ինչպես Փաշինյանն է հավաստիացնում, Սիմոնյանը շարունակելու է քաղաքական կապիտալ մնալ եւ թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկը, ինչու՞ են մաքրվում իր մարդկանցից, այն է՝ թիմակիցներից՝ մի քանի տասնյակ մարդկանց համալրելով գործազուրկների բանակը, այդ ինչը չեն ներում ոչ միայն Ալեն Սիմոնյանին, այլ յուրայիններին, որոնց անխնա ազատում են աշխատանքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ Fri, 23 Oct 2026 13:27:10 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ…

12 րոպե ago

ԱՄՆ-ն 1,4 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

ԱՄՆ-ն 1,4 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար Fri, 23 Oct…

13 րոպե ago

Եթե համարձակությունը բավարարի, մի օր էլ ատամները կլավանա

Եթե համարձակությունը բավարարի, մի օր էլ ատամները կլավանա Fri, 23 Oct 2026 13:24:22 +0400 Վարչապետ…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Ջրի մեջ սատկած մուկ են գտել, եւ դա ոչ մեկին չի հետաքրքրում

«Հրապարակ»․ Ջրի մեջ սատկած մուկ են գտել, եւ դա ոչ մեկին չի հետաքրքրում Fri, 23…

23 րոպե ago

Մահացել է Ռյու Մուրակամին

Մահացել է Ռյու Մուրակամին Fri, 23 Oct 2026 13:03:04 +0400 74 տարեկանում մահացել է ճապոնացի…

36 րոպե ago

Սա քաղտեխնոլոգիա է՝ հետևորդների վրա ազդելու համար

Սա քաղտեխնոլոգիա է՝ հետևորդների վրա ազդելու համար Fri, 23 Oct 2026 12:53:33 +0400 Վարչապետ Նիկոլ…

45 րոպե ago