Երբ մարդու տունը այս նստարանն է…

Երբ մարդու տունը այս նստարանն է…

Sat, 25 Jul 2026 12:45:25 +0400


Ազատության պողոտա։ Ձախ կողմում՝ Հաղթանակի զբոսայգին։ Օրվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են անցնում այս բանուկ ճանապարհով։ Եվ նույնքան մարդիկ անցնում են մի նստարանի կողքով, որի վրա արդեն ամիսներ շարունակ ապրում է մի միջահասակ կին։

Այդ նստարանն այսօր նրա տունն է։ Նրա ունեցածն ու չունեցածը տեղավորվում են մի քանի տոպրակների մեջ։ Նրա առավոտն այստեղ է սկսվում, երեկոն՝ այստեղ ավարտվում։ Անձրևի, շոգի, քամու մեջ նա շարունակում է նստել նույն տեղում՝ կարծես անտեսանելի դարձած բոլորի համար։

Ամեն օր նկատում եմ միևնույն պատկերը։ Մարդիկ անցնում են՝ փախցնելով հայացքները։ Երևի վատ են զգում։ Երևի խղճում են։ Բայց միաժամանակ իրենց ներսում ասում են. «Մեր ի՞նչ գործն է…»։ Եվ շարունակում են քայլել։
Համոզված եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհարցնեն. «Իսկ դու՞։ Դու ի՞նչ ես արել»։
Դիմել եմ։ Մոտեցել եմ։ Փորձել եմ խոսել նրա հետ։ Բայց նա գրեթե ոչինչ չի ասում։ Միայն լուռ արտասվում է։
Հարցրել եմ՝ ինչի՞ կարիք ունի։
«Շորե՞ր»,— ցույց է տվել իր հագուստն ու հասկացնել տվել՝ ունի։
«Հա՞ց»,— ցույց է տվել կողքի տոպրակը՝ այնտեղ ուտելիք կա։
«Փո՞ղ»,— պատասխանել է. «Ինչի՞ս է պետք։ Որտե՞ղ ծախսեմ…»։
Եվ այդ պատասխանն ամենացավոտն էր։ Որովհետև երբ մարդը տուն չունի, երբ ապրում է նստարանի վրա, երբ վաղվա օրվա հանդեպ ոչ մի հույս չունի, փողն իսկապես կարող է դառնալ երկրորդական։ Այդ պահին նրան ավելի շատ պետք է մարդ, ձեռք մեկնող մեկը, մասնագիտական աջակցություն, համակարգված օգնություն։
Ուզում եմ մի ցավոտ հարց տալ։

Եթե այս նստարանին երկու օր, հազար ներողություն, մի շուն լիներ, վստահ եմ՝ մարդիկ կկանգնեին։ Կմտահոգվեին։ Կզանգահարեին համապատասխան ծառայություններին, օգնություն կխնդրեին, սոցիալական ցանցերում լուսանկարներ կհրապարակեին, աղմուկ կբարձրացնեին, մինչև կենդանին ապահով տեղ հասցվեր։
Բայց այստեղ մարդ է։

Ես չգիտեմ այս կնոջ պատմությունը։ Չգիտեմ, թե ինչ ճանապարհ է նրան հասցրել այս նստարանին։ Բայց մի բան հաստատ գիտեմ. ոչ ոք չպետք է ամիսներ շարունակ նստարանը կոչի իր տունը։
Երբ հասարակությունը սովորում է անտեսել մարդու ցավը, դա արդեն միայն այդ մեկ մարդու ողբերգությունը չէ։ Դա բոլորիս խնդիրն է։

Այս գրառման նպատակը որևէ մեկին մեղադրելը չէ։ Այն պարզապես փորձ է հիշեցնելու, որ երբեմն ամենամեծ օգնությունը սկսվում է ոչ թե դրամապանակից, այլ անտարբերությունը հաղթահարելուց։ Գուցե այս հրապարակումը հասնի այն մարդկանց կամ կառույցներին, որոնք կարող են այս կնոջ համար գտնել իրական լուծում։
Որովհետև մարդկայնությունը սկսվում է հենց այն պահից, երբ դադարում ենք անցնել՝ հայացքներս փախցնելով։

Հ.Գ. Լուսանկարն արվել է այն պահին, երբ կինը քնած էր։ Նրա դեմքը միտումնավոր չի երևում՝ հարգելով նրա անձնական արժանապատվությունն ու գաղտնիությունը։ Այս հրապարակման նպատակը ոչ թե մարդու անձնական ցավը ցուցադրելն է, այլ ուշադրություն հրավիրել այն իրողությանը, որ Երևանի ամենամարդաշատ վայրերից մեկում ամիսներ շարունակ մի կին նստարանն է անվանում իր տուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Sun, 08 Nov 2026 20:30:47 +0400 Հայաստանում ոչ…

2 րոպե ago

Նոյեմբերի 9-ին՝ նորալուսին Կարիճում․ Ինչ կլինի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ

Նոյեմբերի 9-ին՝ նորալուսին Կարիճում․ Ինչ կլինի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ Sun, 08 Nov 2026 20:15:37…

17 րոպե ago

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում Sun, 08 Nov 2026…

33 րոպե ago

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին Sun, 08 Nov 2026 19:45:42 +0400 Թուրքիայի…

47 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400 Նոյեմբերի…

1 ժամ ago

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Sun, 08 Nov 2026 19:15:50 +0400 Իսրայելում ԱՄՆ…

1 ժամ ago