Ովքե՞ր են կործանել Տրոյան

Ովքե՞ր են կործանել Տրոյան

Sat, 25 Jul 2026 19:45:27 +0400


Ամերիկա-բրիտանական կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական»-ի (անգլ.՝ The Odyssey) համաշխարհային և հայաստանյան պրեմիերան կայացել է 2026 թվականի հուլիսի 18-19-ին: Այն էպիկական ֆանտաստիկ մարտաֆիլմ է՝ Հոմերոսի համանուն հին հունական էպիկական պոեմի ժամանակակից էկրանավորումը: Բայց, ի տարբերություն իրական «Իլիական»-ի, կինոնկարի սկզբում ներառված է տոյական ձիու պատմություն ու Տրոյայի կործանումը: Ինչն անհրաժեշտ էր, որպեսզի ներկայացվեր ու հիմնավորվեր գլխավոր հերոսի հոգեկան տառապանքներն ի տես կործանվող քաղաքի և բնակիչների մահվան տեսարանների:
Ինչևէ, ինձ գրավեց ոչ թե հունական էպոսի հերոսին մեր ժամանակների մարդկային հոգով օժտելու՝ ռեժիսորի նախաձեռնությունը, այլ «ծովի ժողովուրդների» վերաբերյալ հիշատակումը: Կամ բրոնզեդարյան քաղաքակրթութայն վերացման առումով թեթև ակնարկը: Ասեմ, որ Նոլանը ևս չունի դրա վերաբերյալ ճշգրիտ պատկերացում: Չնայած իր գլխավոր հերոսի հոգում մեղքի զգացումը պայմանավորում է ոչ միայն աստվածային օրենքները խախտելու (տրոյական ձիու խաբեության), այլև տրոյական քաղաքակրթության կործանմանը նպաստելու մեջ։

Ֆիլմում դա հանգեցնում է նրան, որ Տրոյայի կործանման գաղափարի հեղինակը հայրենիք՝ Իթաքա վերադառնալուց և սեփական պալատում փեսացուների սպանդը կազմակերպելուց հետո կղզու կառավարումը թողնում է որդուն: Իսկ ինքը կնոջ հետ նավարկում է դեպի «անհայտ արևմուտք»՝ հարգելու իր բոլոր զոհված ու չհուղարկավորված մարտիկների հիշատակը: Հատկապես որ հունական դիցաբանության մեջ արևմուտքը (մայրամուտը) խորհրդանշում էր մահը և հերոսների վերջին հանգրվանը կամ Էլիզեյան դաշտերը (բնստղծ.՝ դրախտավայրը):

Ֆիլմում, ինչպես ասվեց, քաղաքակրթության մոտակա կործանման առումով հիշատակվում է «ծովի ժողովուրդների» ֆենոմենը: Որ դրանք գալիս են ու շուտով կհասնեն նաև Իթաքա կղզի: Չնայած դա իմանալով՝ Ոդիսևսը չպետք է անփորձ որդուն վստահեր կղզու կառավարումը: Ինչևէ, պատմությանը համարյա անհայտ «ծովի ժողովուրդների» արշավանքի արդյունքում վերացավ բրոնզեդարյան քաղաքակրթությունը: Այն ներառում էր մեզ հայտնի անտիկ հունական պատմությանը նախորդող Միքենյան դարաշրջանի, Կնոսոսի (Կրետե կղզու գլխավոր քաղաքը), Խեթական (Հաթիական) թագավորության, արևելյան միջերկրածովյան սեմիտական քաղաք-պետությունների (Ուգարիտ և այլն) քաղաքակրթությունը: Դրա վերաբերյալ հիշատակումներ կան հին եգիպտական պապիրուսներում: Ի դեպ, այդ տարածքում Հին Եգիպտոսը միակ երկիրն էր, որ դիմագրավեց «ծովի ժողովուրդների» արշավանքին ու չվերացավ: Ու հենց հին Եգիպտոսի շնորհիվ մարդկության հիշողության մեջ մնաց մ.թ.ա. 12-րդ դարի «ծովի ժողովուրդների» արշավանքը:

Կարծում եմ, որ հոմերոսյան «Իլիականն» ու «Ոդիսականը» հենց «ծովի ժողովուրդների» արշավանքի արտացոլումն են: Իսկ Տրոյան՝ բրոնզեդարյան քաղաքակրթության սիմվոլը: Հատկապես որ Տրոյայի զբաղեցրած տարածքում հայտնաբերվել են միմյանց վրա կուտակված բազմաթիվ քաղաքակրթական շերտեր: Ու այդ թվում նաև տրոյական պատերազմի շերտը: Ուրիշ հարց, որ հետագայում մեր «ճանաչած» հույները Տրոյայի կործանումը վերագրել են իրենց՝ հորինելով գեղեցկուհի Հեղինեի առևանգման պատմությունը: Ու նրան վերադարձնելու համար նույն աստվածներին պաշտող Տրոյան կործանելու պատմությունը: «Նախապատմական» հունական քաղաք-պետությունների կործանումից հետո մոռացվել է նաև իրենց ունեցած գիրը (ենթադրաբար Կրետե կղզու գիրը, որ դեռևս վերծանված չէ): Իսկ նորը ստեղծվել է 400-500 տարի անց՝ փյունիկյան գրերի հիման վրա: Ու այդ պատճառով էլ «Իլիականն» ու «Ոդիսականը» երկար ժամանակ մնացել են որպես բանավոր հորինվածքներ՝ մինչև որ «գրի են առնվել» կույր Հոմերոսի կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո Wed, 21 Oct 2026 00:15:49 +0400 Դոնալդ…

6 ժամ ago

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում Wed, 21 Oct 2026 00:02:05 +0400 Իսրայելի վարչապետ…

7 ժամ ago

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են Tue, 20 Oct 2026 23:57:01 +0400 Ֆրանսիայում դատարանները…

7 ժամ ago

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա Tue, 20 Oct 2026 23:53:17 +0400 Այսօպր ռուսներն ուղղորդվող…

7 ժամ ago

«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»

«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից» Tue,…

7 ժամ ago

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ, որը կարող է փոխանցել մի քանի վիրուսային հիվանդություններ

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ, որը կարող է փոխանցել մի քանի…

7 ժամ ago