Վրաստանում սողանքից տներ են վնասվել

Վրաստանում սողանքից տներ են վնասվել

Mon, 27 Jul 2026 23:30:00 +0400


Վրաստանի կառավարությունը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի Ադիգենի մունիցիպալիտետի 6 գյուղերում աղետից տուժած 10 ընտանիքի, ասված է կառավարության հուլիսի 6-ով թվագրված №1437 կարգադրության մեջ։

Հիշեցնենք,որ Ադիգենի մունիցիպալիտետի Գոմարո գյուղում հուլիսի 23-ի գիշերը սողանքը տներ էր վնասել։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի համաձայն՝ այն ընտանիքներին, որոնք սեփականության իրավունքով այլընտրանքային բնակելի տարածք չունեն, կտրամադրվի 50 հազար լարիի փոխհատուցում։ Իսկ եթե տուժած ընտանիքը սեփականության իրավունքով ունի այլընտրանքային բնակտարածք կամ գրանցված է այնտեղ և սույն կարգադրության ընդունումից հետո օտարել է, նրանց կտրամադրվի 30 հազար լարի։ Այս պայմանը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ վնասված տան սեփականատերը (եթե կարգադրության ընդունման պահին տիրապետում էր այլընտրանքային բնակարանի) կարգադրության ընդունումից հետո օտարել է վնասված բնակելի տան իրեն պատկանող մասնաբաժինը։

Փոխհատուցումները կտրամադրվեն Ադիգենի մունիցիպալիտետի Լելովանի գյուղում՝ 3 ընտանիքի, Ադիգեն գյուղում՝ 3 ընտանիքի, իսկ Զարզմա, Ծրե, Դգվարի և Արալի գյուղերում՝ մեկական ընտանիքի։

Կարգադրության համաձայն՝ փոխհատուցման գումարը ստանալուց հետո նշված ֆիզիկական անձինք նշված տարերային աղետի պատճառով պետությունից կամ մունիցիպալիտետից որևէ լրացուցիչ փոխհատուցում, անշարժ գույք սեփականության իրավունքով ստանալու կամ օգտագործման պահանջի իրավունք այլևս չեն ունենա։

Ստացված փոխհատուցումը նաև հիմք չի հանդիսանա սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցված ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վերստուգման համար. նրանք ազատվում են «Սոցիալական ծառայությունների գործակալությանը» փոխհատուցման ստացման մասին տեղեկացնելու պարտավորությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ են պատրաստվում Հայաստանում բացել «Բենֆիկայի» ակադեմիան. մանրամասներ

Երբ են պատրաստվում Հայաստանում բացել «Բենֆիկայի» ակադեմիան. մանրամասներ Wed, 21 Oct 2026 12:45:07 +0400 Պորտուգալական…

8 րոպե ago

Առանց ՀՀ-ի համաձայնության ԱՄՆ-ն չի կարողանալու դա անել

Առանց ՀՀ-ի համաձայնության ԱՄՆ-ն չի կարողանալու դա անել Wed, 21 Oct 2026 12:40:33 +0400 ՀՀ…

13 րոպե ago

Ի՞նչ նոր պաշտոնի է նշանակվելու Մխիթար Հայրապետյանը

Ի՞նչ նոր պաշտոնի է նշանակվելու Մխիթար Հայրապետյանը Wed, 21 Oct 2026 12:35:17 +0400 Մեր տեղեկություններով,…

18 րոպե ago

Կրեմլում ուսումնասիրե՞լ են Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ կոշտ զեկույցը

Կրեմլում ուսումնասիրե՞լ են Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ կոշտ զեկույցը Wed, 21 Oct 2026 12:30:47 +0400 Կրեմլում…

23 րոպե ago

Միրզոյանը հստակ ասաց՝ ինչու Բաքուն չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը

Միրզոյանը հստակ ասաց՝ ինչու Բաքուն չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը Wed, 21 Oct 2026 12:29:42 +0400…

24 րոպե ago

Որոշողը մեկ հոգի է

Որոշողը մեկ հոգի է Wed, 21 Oct 2026 12:25:06 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

28 րոպե ago