Առանց ՀՀ-ի համաձայնության ԱՄՆ-ն չի կարողանալու դա անել

Առանց ՀՀ-ի համաձայնության ԱՄՆ-ն չի կարողանալու դա անել

Wed, 21 Oct 2026 12:40:33 +0400


ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» կառավարման մեխանիզմները՝ ընդգծելով, որ ընկերության որոշումների մի շարք առանցքային հարցերում Հայաստանի համաձայնությունը պարտադիր է լինելու։

ԱԺ-ում ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ նախարարն անդրադարձել է ընկերության բաժնեմասերի բաշխմանն ու որոշումների կայացման կարգին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ընկերությունում չի ունենալու բաժնեմասերի երկու երրորդը, իսկ կորպորատիվ կառավարման տեսանկյունից այս հանգամանքն էական նշանակություն ունի։

Միրզոյանի ներկայացմամբ՝ համաձայնագրով նախատեսված է հարցերի բավական լայն շրջանակ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց Հայաստանի համաձայնության։ Դրանց թվում են ընկերության նկատմամբ վերահսկողության փոփոխությունը, բաժնեմասերի վաճառքը, օտարումը, փոխանցումը կամ նվիրատվությունը։

Նախարարը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները, նույնիսկ ունենալով ընկերության 74 տոկոս բաժնեմասը, չի կարող դրա որևէ մասը փոխանցել այլ անձի կամ պետության՝ առանց հայկական կողմի համաձայնության։

Հայաստանի համաձայնությունը պարտադիր կլինի նաև խոշոր ֆինանսական գործարքների կնքման, դուստր ընկերությունների կամ հատուկ նշանակության կազմակերպությունների ստեղծման, ինչպես նաև ազգային անվտանգությանն ու քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևոր հարցերում։

Անդրադառնալով ծրագրի ենթակառուցվածքային բաղադրիչին՝ Միրզոյանը նշել է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը հնարավորություն կունենա կառուցել և կառավարել տարբեր ենթակառուցվածքներ։ Դրանց թվում կարող են լինել երկաթուղիներ, էլեկտրահաղորդման գծեր, նավթամուղներ, գազամուղներ և ավտոճանապարհներ։

Նրա խոսքով՝ նախատեսվում է յուրաքանչյուր նման ենթակառուցվածքային ծրագրի իրականացման համար ստեղծել առանձին դուստր կամ հատուկ նշանակության ընկերություն։

Միրզոյանը նաև հայտնել է, որ նախագծի տեխնիկատնտեսական և իրագործելիության ուսումնասիրությունն արդեն ընթացքի մեջ է։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմը դիտարկում է նաև այն աշխատանքները նախապես իրականացնելու հնարավորությունը, որոնք հնարավոր է կատարել մինչև բաժնետիրական ընկերության հիմնադրումն ու դրա կանոնադրության հաստատումը։

Նրա պարզաբանմամբ՝ այդ փուլում Հայաստանի կատարած աշխատանքները հետագայում կարող են դիտարկվել որպես հայկական կողմի ներդրում և փոխանցվել ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

4 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

4 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

4 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago