Վրաստանում սողանքից տներ են վնասվել

Վրաստանում սողանքից տներ են վնասվել

Mon, 27 Jul 2026 23:30:00 +0400


Վրաստանի կառավարությունը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի Ադիգենի մունիցիպալիտետի 6 գյուղերում աղետից տուժած 10 ընտանիքի, ասված է կառավարության հուլիսի 6-ով թվագրված №1437 կարգադրության մեջ։

Հիշեցնենք,որ Ադիգենի մունիցիպալիտետի Գոմարո գյուղում հուլիսի 23-ի գիշերը սողանքը տներ էր վնասել։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի համաձայն՝ այն ընտանիքներին, որոնք սեփականության իրավունքով այլընտրանքային բնակելի տարածք չունեն, կտրամադրվի 50 հազար լարիի փոխհատուցում։ Իսկ եթե տուժած ընտանիքը սեփականության իրավունքով ունի այլընտրանքային բնակտարածք կամ գրանցված է այնտեղ և սույն կարգադրության ընդունումից հետո օտարել է, նրանց կտրամադրվի 30 հազար լարի։ Այս պայմանը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ վնասված տան սեփականատերը (եթե կարգադրության ընդունման պահին տիրապետում էր այլընտրանքային բնակարանի) կարգադրության ընդունումից հետո օտարել է վնասված բնակելի տան իրեն պատկանող մասնաբաժինը։

Փոխհատուցումները կտրամադրվեն Ադիգենի մունիցիպալիտետի Լելովանի գյուղում՝ 3 ընտանիքի, Ադիգեն գյուղում՝ 3 ընտանիքի, իսկ Զարզմա, Ծրե, Դգվարի և Արալի գյուղերում՝ մեկական ընտանիքի։

Կարգադրության համաձայն՝ փոխհատուցման գումարը ստանալուց հետո նշված ֆիզիկական անձինք նշված տարերային աղետի պատճառով պետությունից կամ մունիցիպալիտետից որևէ լրացուցիչ փոխհատուցում, անշարժ գույք սեփականության իրավունքով ստանալու կամ օգտագործման պահանջի իրավունք այլևս չեն ունենա։

Ստացված փոխհատուցումը նաև հիմք չի հանդիսանա սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցված ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վերստուգման համար. նրանք ազատվում են «Սոցիալական ծառայությունների գործակալությանը» փոխհատուցման ստացման մասին տեղեկացնելու պարտավորությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Միջուկային էներգիան խաղալիք չէ

«Հրապարակ». Միջուկային էներգիան խաղալիք չէ Fri, 02 Oct 2026 11:15:23 +0400 Ռուսաստանի էներգետիկ հսկայի՝ «Ռոսատոմի»…

15 րոպե ago

Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Fri, 02 Oct 2026 11:00:31 +0400…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե ադրբեջանցին կարողանում է մտնել Հայաստան, ուրեմն մեր սահմանները խոցելի են

«Հրապարակ»․ Եթե ադրբեջանցին կարողանում է մտնել Հայաստան, ուրեմն մեր սահմանները խոցելի են Fri, 02 Oct…

45 րոպե ago

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև Fri, 02 Oct 2026 10:30:40 +0400…

60 րոպե ago

«Հրապարակ»․ Հրազդանում մեկ ուժ է համարձակվել Միքայելյանների դեմ դուրս գալ

«Հրապարակ»․ Հրազդանում մեկ ուժ է համարձակվել Միքայելյանների դեմ դուրս գալ Fri, 02 Oct 2026 10:15:03…

1 ժամ ago

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ նախապատրաստել հասարակությանը խաղաղության․ Հաջիև

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ նախապատրաստել հասարակությանը խաղաղության․ Հաջիև Fri, 02 Oct 2026 10:00:49…

1 ժամ ago