Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Թուրքիայում ևս մեկ քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում ևս մեկ քաղաքապետ է ձերբակալվել

Wed, 29 Jul 2026 16:00:08 +0400


Թուրքիայի Ուսկյուդարի քաղաքապետ Սինեմ Դեդեթաշը և ևս հինգ անձ ձերբակալվել են կաշառակերության և կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակներում, հայտնում է Ստամբուլի Անադոլու շրջանի գլխավոր դատախազությունը։

Հասանելի տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունը սկսվել է Ուսկյուդարի քաղաքապետարանում շինարարության և շահագործման թույլտվությունների տրամադրման խախտումների վերաբերյալ ստացված բողոքների, տուժածների և հետաքննության հետ համագործակցող կասկածյալների հայտարարությունների հիման վրա։

Հետաքննության շրջանակներում գործողություններ են անցկացվել Ստամբուլի 11 հասցեներում։ Ձերբակալվել են Ուսկյուդարի քաղաքապետ Սինեմ Դեդեթաշը, փոխքաղաքապետը, աշխատակազմի ղեկավարը, ճարտարապետը, աշխատանքների համակարգողը և կապալառուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տնօրենը

Ինչու է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տնօրենը Fri, 24 Jul 2026 20:09:31 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով